Առաջին նկարում կարմիրով նշված է Աղավնո գյուղը, երկրորդում ՝ Լաչինի շրջանը ամբողջությամբ, որն ի դեպ մտնում է այն 7 շրջանների մեջ, որի մասին սերժը Պոզների հետ ունեցած հարցազրույցում խոսում էր թե. ՙՙՄենք պատրաստ էինք հանձնել այն 7 օկուպացված տարածքները, բայց չգիտես ինչու ամեն անգամ ալիևը հետ էր կանգնում՚՚:

Ինչի համար եմ այս ամենն ասում:
Հատուկ այն մարդկանց համար,որոնք չիմանալով, չհասկանալով կամ նախկինների ջրերն ընկնելով վայ-վույ են անում, թե բա հասեք, փրկեք, Նիկոլը հողերը տալով գնում է…

Նախ և առաջ, եթե Նիկոլն է տալիս Լաչինն ու Աղավնոն, ապա ասեմ ,որ այն տված է եղել 2020 թվականի նոյեմբերի 9ից (Իսկ թե ինչու նոյեմբերի 9ին ստորագրվեց այդ փաստաթուղթը,դա արդեն այլ պատմություն է): Ուղղակի, որպես միջանցք այն եղել է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ` օդում կախված, որպեսզի Արցախի հետ միջանցք պահելը խաղարկեն Հայաստանով ադրբեջանից Նախիջևան միջանցք պահանջելու համար: Սակայն երևի արդեն համոզվեցիք,որ երբեք իշխանությունը չի փոխանակի Լաչինը Մեղրիի հետ՝ բազմաթիվ կարևոր պատճառներից դրդված:

Այլ թեմա է, որ Լաչինի շրջանը մնացած այն բոլոր 6 շրջանների հետ եղել են մեր պատմական հողերը, բայց փաստը մնում է փաստ,որ աշխարհի աչքին դա ադրբեջանի սուվերեն տարածքն է և փաստորեն այսքան տարիներ մենք եղել ենք ոչ թե ազատագրողի կարգավիճակում, այլ օկուպանտի: Եթե այդպես համառորեն պատմական քարտեզներ ներկայացնելով գուռում եք, թե մերն է,մենք պետք է լինենք այդ հողերի օրինական տերն ու տիրակալը, ապա ինչու չեք նույնը անում Նախիջևանի, Կարսի,Արդահանի, Արարատ լեռան համար, Վրացիներից պահանջեք Ջավախքը, պարսիկներից Ուրմիա լիճն ու հարակից տարածքները:Վերջապես գրեթե այդ բոլոր տարածքները հանձնվել են ռուսների կողմից կազմված ու ստորագրված 2 պայմանագրերի արդյունքում: Բա ինչու եք լռում դրա մասին:

Կամ էդ հողի համար դոշ տվողներիցդ ո՞ր մեկդ փորձեցիք խանգարել քոչարյաին,երբ ղարաբաղցիների ու չինովնիկների համար թաղամաս կառուցելու նպատակով օկուպացնում էր տարածքներ հենց Երևանի սրտում: Որ մեկդ եք դուրս եկել ու խանգարել այն մարդկանց,որոնք Հյուսիսային պողոտայի տարածքում տներն էին քանդում, երբ դեռ մարդիկ իրենց տներում նստած էին:
Ոչ մեկդ…

Դե հիմա քարտեզին ուշադիր նայեք, ու լուռ մի հատ էլ գուգլով դուք փնտրեք ու տեսեք, որ գուգլի ստեղծման օրից Լաչինը ու Աղավնոն եղել են ու կան ադրբեջանի տարածքում: Նիկոլից մի նեղացեք, գնացեք աշխարհից նեղացեք,որ մեր պապական տարածքները այդպես էլ չճանաչեցին որպես ՀՀ սուվերեն տարածք:

Աղբյուրը՝ Արթուր Միրզոյան

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.