Քաղաքագետ Մովսես Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է… 

Զարմանում եմ, որ զարմանում եք ու սրտաճմլիկ տեքստերով տարածում ադրբեջանցի վայրագների՝ Բերձորի հայատառ ցուցանակը ջարդոտելու տեսանյութը։

Ինչի դա ձեզ համար նորությո՞ւն էր, որ ըտենց են անելու։

Կամ, որ մեր ձեռքը ադրբեջանական տարածք ընկներ՝ ադրբեջանական ցուցապաստառը թողնելո՞ւ էինք թանգարանային նմուշ, թե ներկելու էինք, որ ավելի թարմ տեսք ունենար։

Հ.Գ. Իրականությունը ցավոտ է, բայց պիտի ընդունենք, որ մենք էլ ենք առաջին Արցախյան պատերազմի հաղթանակից հետո «հետաքրքիր» կերպով վարվել Ադրբեջանը կամ ադրբեջանականը հիշեցնող երևույթների հետ, որը բումերանգի պես՝ առավել դաժան ու ցավոտ կերպով մեզ է վերադառնում։

Աղբյուրը՝ Մովսես Հարությունյան

Տեսանյութը ստորեւ՝

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.