ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երգ է կատարում և կից գրել․

«Լարված շաբաթն ամփոփում ու մեր պայքարի պատասխանատու շրջանը սկսում եմ սիրով և երգով` իմ ծննդավայր Վայք քաղաքից»։

Նշենք, որ ըստ Էդգար Ղազարյանի հայտարարության՝ սեպտեմբերի 2-ին կայանալիք հանրահավաքում պետք է նաև ներկայանա վարչապետի թեկնածուն։

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության եթերում Էդգար Ղազարյանն ասել էր, որ ինքը պատգամավորներին կոչ է արել՝ սկսել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը և առաջադրել իրենց թեկնածուին․ «Եթե նրանք այդ գործընթացը չեն սկսում այն պատճառով, որ չունեն վարչապետի թեկնածու, ուրեմն իրենք կարող են առաջադրել իմ թեկնածությունը»։

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.