«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանի գրառումը.   

Ռևանշիստները ու նրանց սպասարկող լրատվամիջոցները,ուժերն ու անհատները վայնասուն են բարձրացրել Արցախի պաշտպանության նախկին նախարար Միքայել Արզումանյանին ձերբակալելու ու մեղադրանք առաջադրելու կապակցությամբ։


Ինչու՞։
Որովհետև երկու տարուց ավել է,որ հանցագործների այդ խմբակը Շուշին հանձնելու մեղավոր արդեն նշանակել է, նրան համարելով դավաճան և հողատու ու հրապարակներում իրենց ելույթները կազմում են այդ տխմարությամբ։

Կբացահայտվի նաև Հադրութի ու մյուս բնակավայրերի հանձման հանգամանքները,այսքան շատ զոհեր ունենալու պատճառները։
Ես քանիցս գրել եմ,որ կազմակերպվել է մեծ դավադրություն,որի նպատակը Հայաստանում իշխանության զավթումն է եղել։


Ժողովուրդը պետք է իմանա այդ մեծ դավադրության բոլոր մանրամասները։

Աղբյուրը՝ Լյովա Եղիազարյան

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.