AraratNews-ը գրում է։

Երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է 44-օրյա պատերազմի օրերին Արցախի պաշտպանության բանակի հրամանատար նշանակված Միքայել Արզումանյանը։

Ըստ հաղորդագրության՝ գեներալ-լեյտենանտ Արզումանյանը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ը Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, որի պատճառով էլ հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքը և մատույցները,իսկ մեր ստորաբաժանումները՝ տվել մի շարք մարդկային զոհեր և վիրավորներ։

Անպատկերացնելի է, թե ինչպես կարող է Պաշտպանության բանակի հրամանատարը դրսևորել նման հանցավոր անփութություն, չիրականացնել զորքերի ճիշտ տեղաբաշխում, չօգտագործել մի քանի հարյուր հոգուց բաղկացած զորախմբերի առկա ռեսուրսները՝ թշնամուն թողնելով անարգել մտնել Շուշի՝ բեկելով պատերազմի ընթացքը ու հայկական կողմին պատճառել անդառնալի մարդկային կորուստներ, որոնց թիվը հարյուրների է հասնում միայն Շուշիում ու դրա մատույցներում։

Հետաքրքիր է՝ այսքանից հետո էլ որոշ մարդիկ կշարունակե՞ն Նիկոլ Փաշինյանին մեղադրել Շուշին հանձնելու կամ կորցնելու մեջ, թե կսկսեն իրերին նայել արդեն իրականության աչքերով։

Պարզվում է, որ հանցավոր անփութությունից բացի՝ Արցախի ՊԲ հրամանատարը նաև սխալ զեկուցումներ է իրականացրել Շուշիի մասով։ Նա նոյեմբերի 6-ին ՀՀ իշխանություններին ու ռազմաքաղաքական ղեկավարությանը զեկուցել է, որ Շուշիում ամեն ինչ կարգին է ու մեր վերահսկողության տակ՝ այն դեպքում, երբ ադրբեջանական խմբերն արդեն նոյեմբերի 5-ից ներխուժած են եղել Շուշի։

Նիկոլ Փաշինյանին շատերն էին մեղադրում նաև այս հարցով, թե Շուշին ընկած էր, իսկ վերջինս հայտնում էր, որ Շուշիի համար մարտերը շարունակվում են։ Բայց ինչպես կարող էր երկրի վարչապետը հայտնել Շուշիի կորստյան մասին, երբ Պաշտպանության բանակի հրամանատարը զեկուցում էր, որ ամեն ինչ կարգին է։

Աղբյուրը՝ AraratNews

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.