ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրում է.

Միքայել Արզումանյանի ձերբակալության մասին լուրից հետո քաղաքական ընդդիմության մոտ ջղաձգումներ են նկատվում։

Թե ովքեր են մեղավոր, ինչ հանգամանքներում և ինչ պատճառներով ենք կորցրել Շուշին, կամ պարտվել պատերազմը, քննությունը դեռ կպարզի։ Բայց ակնհայտ են քաղաքական ընդդիմության նյարդային ջղաձգումները։ Առնվազն տարօրինակ է քաղաքական ընդդիմախոսների արձագանքը, եթե, իհարկե, վախեր չունեն, որ հետագայում խայտառակ փաստեր կարող են պարզվել պատերազմի ժամանակ իրենց իսկ գործելաոճից։

Սթրեսի մատնված Վանեցյան Արթուրին և մնացած ընդդիմախոսներին մնում է մաղթել համբերություն և առողջություն՝ մինչ պատերազմի պարտության մասին հետագա բացահայտումները, եթե, իհարկե, վախեր չունեն այդ բացահայտումներից»։

Աղբյուրը` Տարոն Չախոյան

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.