Եթե քննչական կոմիտեն բավարար ապացույցներ ունի, եթե թշնամու առաջ բաց էր Շուշի մտնող ճանապարհը, եթե մոտ 1000 հոգուց բաղկացած զորքը պատրաստ սպասում էր հրամանի առաջ գնար, որ թույլ չտար թշնամին ազատ ու առանց դիմադրության մտներ Շուշի, ու այդպես էլ հրաման չտվեց, ապա ինչ անուն տանք այս մարդուն , եթե ոչ դավաճան։

Ինչու են ընդդիմադիրները մանկական դիսկանտ ձայնով (ընդ որում ֆալշ ) սոլո երգում, ու արդարացնում դավաճաններին։
Չե՞ք ուզում իրական դավաճանները բացահայտվեն։


Բա դու՞ք չեք գոռում, որ մեղավորներն ու դավաճանները պետք է պատժվեն ։
ԴԻՐԻԺՈՐԸ (Աբսոլյուտ ) բացարձակ լսողություն ունի, մաքուր ու ֆալշ երգողներին արագ օդում բռնում է։

Իսկապես դուք չեք ցանկանում 44- օրյա պատերազմի դավաճանական շղթան բացահայտվի, աղմուկ աղաղակ եք հանում, քանի որ, եթե կծիկը բացվեց, լիքը վատ է լինելու ձեր համար, քանի որ իրական դավաճաններդ եք ջրի երես դուրս գալու։
Էս գործում ոչ թե ձեր մատը խառն է, այլ ամբողջովին դուք եք ներգրավված որպես գլուխգործոցներ։

Թե՞ ավելի հեշտ է ամբողջ մեղքը բարդել մի մարդու վրա, դավաճան, հողատու, կապիտուլյանտ վանկարկելով, ազատվել դավաճանական արարքներից։
Պատերազմի ընթացքում , պատերազմի ավարտից հետո, ու մինչ օրս այդ ցավը որ ժողովուրդն է քաշում ու տնքում, փոխանցվի ձեզ, դուք պիտի քաշեք այդ ցավը ու ամեն մի դավաճանական գործողությունների համար, ամեն մի զինվորի թափած արյան կաթիլի համար ձեր տնքոցը պիտի երկինք հասնի, որ երկնքում մեր հերոսները ձեր տնքոցը լսեն ու էլի ձեզ չներեն, քանի որ Աստծո առաջ մեղք եք գործել։

Բարոյական մարդիկ ունեն նաև սեփական խղճի դատարան, բայց դուք դա էլ չունեք ու Աստծո առաջ մեղք գործողը Աստծո դատաստանն է ստանալու։

Արդարացում չունեք…
Պատասխան եք տալու…
Դավաճաններ…
Հողատուներ…
Կապիտուլյանտներ…
Հայրենիք վաճառողներ…
Մարդասպաններ…
Արյան ծարավներ…

Աղբյուրը՝ Վիգեն Ծատրյան

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.