«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի գրառումը․

«31 տարի մենք ազգովի պայքարել ենք Արցախի ազատության համար ու հիմա էլ պարտավոր ենք շարունակել։ Արցախը եղել է ու կմնա հայկական, եթե չհուսահատվենք, բարեկամին ու թշնամուն տարբերակենք, թշնամու հոխորտանքը խուճապի չվերածենք, ներքին կայունությունը չխաթարենք ու ազգովի օժանդակենք Արցախում ապրող և պայքարող հայ տեսակին։

Հարգանք ու խոնարհում Արցախի ազատության ու մեր արժանապատվության համար կյանքը զոհած մեր եղբայրներին, նրանց լուսավոր հոգիները երկնքից օգնում են մեզ։ Ուժ և տոկունություն Արցախի ժողովրդին և իշխանություններին։ Դուք եք այսօր պահում Արցախը։ Տոնդ շնորհավոր հայ մարդ, անկասկած Արցախը ճանաչում ու հաղթանակներ է ունենալու»։

Աղբյուրը` Արամ Սարգսյան

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.