«Հրապարակ»-ը գրում է.

Գործարար Ռուբեն Վարդանյանը նախօրեին հայտարարեց, որ հրաժարվում է ռուսաստանյան քաղաքացիությունից և որոշել է բնակություն հաստատել Արցախում: Նաև կոչ արեց հայերին՝ տեղափոխվել և շենացնել Արցախը։ Արցախյան մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Վարդանյանն Արցախում շարքային քաղաքացու կարգավիճակում չի լինելու, նրա ներուժը փորձելու են օգտագործել կառավարման համակարգում։

Մեր տեղեկություններով, նա առաջիկայում նշանակվելու է Արցախի պետնախարար։ Սա Արցախի վարչապետի պաշտոնն է, որն այժմ զբաղեցնում է Արտակ Բեգլարյանը:

Մանրամասները՝ թերթի համարում:

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.