Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․

«Եթե համարենք, որ Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ ճիշտ է, ինչո՞ւ նրան մեղադրանք չէին առաջադրում 2020թ. նոյեմբերին, այլ՝ դրանից մեկ տարի և 10 ամիս անց։ Պատերազմի 44 օրից մեծ մասի համար մեղավոր համարվեց Ջալալ Հարությունյանը, մնացած փոքր մասի համար՝ Միքայել Արզումանյանը։

Մնում է մեղադրանք առաջադրվի նրանց հրամաններ տված Օնիկ Գասպարյանին, և պատերազմում պարտության մեղավորների շղթան կփակեն։ Իսկ ո՞ւր մնաց բանակում չծառայած, զինվորական կրթություն չունեցող գերագույն գլխավոր հրամանատարը, ով պատերազմից առաջ մուննաթ էր գալիս իր հրամանատարական և զորավարական կարողություններին կասկածողների վրա»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.