Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.

«Եթե Հայաստանը դարձնենք Արցախի անկախության պատրանքային օրակարգի պատանդը, պետություն ենք կորցնելու
Եթե մի կողմ թողնենք այն փաստը, թե հազարավոր մարդիկ անցած ուրբաթ տեղեկացան, որ ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը չի կարողանում արտասանել «սուբյեկտ» բառը, ապա պետք է արձանագրել, որ վերջին հանրահավաքի միակ հիշարժան իրադարձությունը դարձյալ Սաղաթելյանի մի արտահայտություն- կարգախոս է:

«Ես ասում եմ Հայաստանը Արցախ է և վերջ»,- ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը:
Ոմանք կասեն՝ էմոցիոնալ պոռթկում է:
Դա այդպես չէ:
Այս մարդիկ չեն հասկանում, չեն գիտակցում կամ քաղաքական շահադիտական մղումներից ելնելով՝ պնդում են, որ «Առանց Արցախ չկա Հայաստան»:

Այս նարատիվը պետականակործան է, այս մտածողությունը տնաքանդություն է, որովհետև այս մարդկանց տրամաբանությունը հանգում է վտանգավոր մի եզրագծի, որ եթե Արցախը կորցրել է սուբեկտությունը, ապա նույն ճակատագրին պետք է արժանանա նաև Հայաստանը, որ եթե ԼՂ-ն ռուսական պրոտեկտորատ է,

ապա ռուսական կամ թուրքական պետք է լինի Հայաստանը, որ եթե Նոյեմբերի 9-ի փլատակների տակ է հայտնվել Արցախի անկախությունը, ապա Հայաստանի անկախության համար պետք է գուժել Ալեքսանդրապոլ-2:

Տնաքանդ այս մտայնություն ունեցողներին հակադարձեմ` միակ ճիշտ բանաձևն այն է, որ չկա Արցախ՝ առանց Հայաստանի: Ու եթե Հայաստանի շահը, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանության իմպերատիվը թելադրեն Արցախի անկախության օրակարգը զոհաբերել Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանմանը, Հայաստանի որևէ պատասխանատու իշխանություն պետք է գնա դրան:

Միայն ուժեղ Հայաստանը կարող է երաշխավորել Արցախի հայկական ինքնությունը: Եթե Հայաստանը դարձնենք Արցախի անկախության պատրանքային օրակարգի պատանդը, պետություն ենք կորցնելու»:

Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.