Ապօրինի գույքի հայտնաբերման քրեական գործի շրջանակում կալանք է կիրառվել ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին ու նրա մերձավորներին պատկանող գույքի նկատմամբ։ Դատախազությունն այս կապակցությամբ դիմել է դատարան, որն էլ բավարարել է միջնորդությունը։

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Radar Armenia-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց. «Որպես հայցի նախնական ապահովման միջոց՝ Հովիկ Աբրահամյանի և նրան փոխկապակցված անձանց գույքի նկատմամբ կիրառվել է կալանք։

Նրանց պատկանող գույքի մասով  ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ավարտվել է ուսումնասիրությունը, և նրանք հրավիրվել են դատախազություն՝ նյութերին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար, սակայն այս պահի դրությամբ դեռևս չեն ներկայացել»։

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.