ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր կայացավ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի արդյունքներով 4 օրենսդրական նախագծեր ներառվեցին ԱԺ հաջորդ լիագումար նիստի օրակարգում։

Նախագծերից ամենաքննարկվածը, թերևս, իմ գործընկեր Վիլեն Գաբրիելյանի հեղինակած Զենքի շրջանառության կարգավորման մասին նախագիծն էր։ Այս գրառմամբ ուզում եմ 2 տարածված ու տարածվող միֆ կոտրել տվյալ նախագծի մասին։1. Նախագծով չի ենթադրվում ԱՏՐՃԱՆԱԿԱՆԵՐԻ ազատականացված վաճառք։ Ատրճանակներ կկարողանան ձեռք բերել ուժային կառույցներում 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող,

միջին և բարձր սպայական կազմի ներկայացուցիչները։2. Նախագիծը ոչ թե հեշտացնում, այլ կարգավորում է զենքի ձեռքբերումը՝ սահմանելով ՊԱՐՏԱԴԻՐ քննական կարգ թե՛ ակոսափող, թե՛ հարթափող զենքերի համար, ինչը նախկինում բացակայել է»։

Աղբյուրը` Վահագն Ալեքսանյան

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.