Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ պատերազմի ընթացքում մարտադաշտն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատական նիստի ժամանակ գործով մեղադրող դատախազի հարցին, թե ի՞նչ հանգամանքներում է անձնակազմը նահանջել, որպես վկա ցուցմունք տվող ուսումնական վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանը պատասխանեց. «Արդեն շրջափակման մեջ էինք մտնում, հրետակոծում էին բլուրը և այդտեղից արդեն հետքաշման հրաման է եղել»։ Վկան չկարողացավ ասել, թե ո՞ւմ կողմից է նահանջի հրաման տրվել անձնակազմին։

Նա նշեց, որ իր գլխավորությամբ անձնակազմը հասել է մինչև Հադրութ. «Այդ ժամանակ ես մարտական դիրքերում ունեցել եմ ընդամենը 1 զոհ, եղել է բուժակը և մեկ վիրավոր»։

Դատախազի հարցին՝ արդյոք բարոյահոգեբանական ինչ վիճակում էր այդ ժամանակ անձնակազմը և ի՞նչ գործողություններ է կատարել ինքը որպես սպա, վկան չկարողացավ պատասխանել։

Նիստին ներկա զոհի հարազատներից մեկը վրդովվեց․ «Ասում ես` մի ասա, արա՛, ա՛յ ուլեր…»։

Տեսանյութ՝

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.