ՔՊ որոշ գործընկերներ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեցին, որ «խաղաղության պայմանագիրը» պետք է շուտ կնքել, բայց ես լավատես չեմ, որ այն կկնքվի մոտ ապագայում, առանց սահմանազատման հնարավոր չէ խաղաղություն հաստատել։

Խմբակցությունում տեսակետները տարբեր են նաև այն հարցի շուրջ, թե «խաղաղության պայմանագրի» մեջ Արցախի մասին խոսք լինի՞, թե՝ ոչ»,-այս մասին 24News-ի հետ զրույցում նշել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով օրեր առաջ ՔՊ խմբակցության և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մանրամասներին:

Անդրադառնալով ՊՆ-ի կողմից ներկայացված նախագծին, ըստ որի՝ 24 մլն դրամ վճարելու դեպքում կարող են զինվորական ծառայության անցնել չորսուկես ամիս՝ Աղազարյանը նշել է, որ հիմա էլ հարուստներն իրենց երեխաներին գումարով բանակից ազատում են․

նախագծի ընդունման դեպքում կոռուպցիան կկանխվի: «Նիկոլ դավաճան» ասողներն իրենց երեխաներին ազատում են բանակից, օրենքը ընդունվել է, որ կոռուպցիա չլինի»,- ավելացրել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.