Բժիշկ Հայկ Մանասյանի գրառումը. «30 տարի ՀՀ-ն եղել է Ռուսաստանի ֆորպոստը հետսովետ տարածաշրջանում։ 
Հիմա պիտի հանուն ՀՀ պետականության դուրս գալ Ֆորպոստի կարգավիճակից, դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները կան։ Պայմաններից ամենակարևորը, որ հենց հիմա առկա է, դա Արցախում ռուսական խաղաղապահների մուտքն է, ովքեր ՀՀ-ի փոխարեն դարձել են Արցախի և արցախահայության անվտանգության երաշխավորը։

Եթե Ռուսաստանը կորցնում է ՀՀ-ն, ԻՆՔՆԸՍՏԻՆՔՅԱՆ Ֆորպոստի է վերածելու Արցախը։
Այսինքն՝ վաղվա Արցախը դառնում է երեկվա ՀՀ-ն։
Արցախը դառնում է կիսանկախ, ինչպես ՀՀ-ն էր երեկ, ռուսական ռազմաբազան տեղափոխվում է Արցախ, Էրեբունու օդանավակայանը տեղափոխվում է Ստեփանակերտ (Իվանյան/Խոջալու), ՀՀ բանակի փոխարեն սպառազինվում է Արցախի ՊԲ-ն, տնտեսական և ազատական նվազագույն պայմաններ են ապահովվում արցախցիների համար, որ չարտագաղթեն և այլն։ Ադրբեջանին ճնշելու գործիք դառնում է զուտ Արցախը։

Բայց սա լինելու համար նախապայմանն է այն, որ Ռուսաստանը պիտի կորցնի ՀՀ-ն որպես Ֆորպոստ։ Եթե ՀՀ-ն շարունակեց մնալ Ռուսաստանի ազդեցության տակ, Արցախը ռազմական հենակետ դարձնելու իմաստը կորում է Ռուսաստանի համար։
Այսինքն Արցախը փրկելու համար պետք է նախ փրկել ՀՀ-ն, պետականությունն ու պետությունը, պետք է փրկել ՀՀ անկախությունը։

Ադրբեջանը սա լավ է հասկանում, այդ իսկ պատճառով թույլ չի տալու, որպեսզի ՀՀ-ն պոկվի, թույլ չի տալու, որպեսզի ՀՀ ռուսական ստրուկտուրաները տեղափոխվեն Արցախ։
Հետեւաբար, Ադրբեջանի բանակցությունները խաղաղության, այսինքն ՀՀ-ն կոնֆլիկտից դուրս գալու հարցում կեղծ են։ Եթե Ալիևը նման բանի համաձայնվի էլ, ապա միայն Արևմուտքի խիստ ճնշման տակ։

Ռուսաստանը նույնպես թույլ չի տալու, որպեսզի ՀՀ-ն խաղաղություն ստորագրի և դուրս գա կոնֆլիկտից և այս հարցում հենվելու է պրոռուսական կեղծ հայրենասիրական ուժերի վրա, ովքեր պիտի ապակայունացնեն ՀՀ ներքին կյանքը։ Կողքից կլինեն տեռորի սպառնալիքներ, Ռուսաստանից ՀՀ կգործուղղվեն բրիգադիր փրկիչների, օրինակ Կարեն Կարապետյան կամ այլ հեղինակություններ։
Նիկոլը իր ոչ կոմպետենտությամբ և տանուլ տված պատերազմով լավ առիթ է մեծ խաղից մեր ուշադրությունը շեղելու և Նիկոլ-դավաճան, Նիկոլի-հրաժարական օրակարգով ՀՀ-ն կոնֆլիկտի մեջ պահելու համար։

Էսպես եմ տեսնում ներկա սպառնալից վիճակը։
Ու այս ամենից դուրս գալու միակ, կամ ամենից աշխատող լուծման բանաձեւը տեսնում եմ հետեւյալում.

-Ավարտվեց Ձեր միացումը,
Առնետները միացան,
Միացան կատղած շները,
Ճիվաղները միացան,
Միացավ և կեղտաջուրը
Խցանված խողովակում,
Գժերով մենք որոշում ենք
Անջատում և լվացում»։

Աղբյուրը` Հայկ Մանասյան

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.