«Եթե վարչապետ դարձա, Պետրոսին Հ1-ից եմ հեռացնելու, կնոջը՝ ԿԳՄՍՆ-ից»,-այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

Ղազարյանի համոզմամբ, Նիկոլ Փաշինյանի վարչակազմը ՀՀ պատմության ամենաթույլ իշխանությունն է․ «Փաշինյանը խեղճ ու տկար վիճակում է և շուտով անխուսափելիորեն հեռացվելու է իշխանությունից»,- ասել է նա։

Խոսելով բարձրաստիճան զինվորականների ձերբակալությունների մասին՝ նախկին դեսպանը նշել է, որ Փաշինյանը փորձում է ողջ պատասխանատվությունը բարդել ռազմական գործիչների վրա։

«Հենց Փաշինյանը պետք է ձերբակալվի դավաճանության մեղադրանքով, քանի որ պատերազմի ժամանակ իր ֆեյսբուքյան էջով տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանին»,- ասել է Ղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.