Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան էջում գրել է: 2008թ. Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ-Քորարյանի ու Սերժ Սարգսյանի ստեղծած համակարգն անվանեց ավազակապետություն և Ազատության հրապարակում հայ ժողովրդից ներողություն խնդրեց նրանց Հայաստան բերելու համար, որի հետևանքը իր իսկ ասած ավազակապետությունն էր։ Հիմա առաջարկել և առաջարկում է նրանց նորից բերել իշխանության?

Երբ նրանց ստեղծածը, իր իսկ խոսքերով, նորմալ պետության փոխարեն եղել է թաթար-մոնղոլական ավազակապետությունը? Որ երկրորդ անգամ էլ ներողություն խնդրի?
Իսկ իրականում Լևոն Տեր Պետրոսյանը նաև խայտառակել է մյուս երկու նախագահներին, և հատկապես Ռոբերտ Քոչարյանին’ բացահայտելով, որ Հայրենիքի փրկության շարժում ավանտյուրան ու դրա տապալումը Քոչարյանի վրա է։ Քոչարյանը ջոկել է, թե ինչ է արել Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրան չորել է, իր հերթին խայտառակելով նրան, թե շատ ես խնդրել, ընդամենը հանդիպել եմ։

Թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը նեղվել են, որ Տեր-Պետրոսյանը առանց իրենց հետ համաձայնեցնելու գաղտնիքներ է բացել, ու երկուսով ասել են, որ ոչ միայն իրենք են մերժված, այլ նաև Տեր-Պետրոսյանը…. Ահա այսպիսի անցյալ ու ներկա…

Հիշեցնենք երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ևս անդրադարձավ Հայաստանի առաջին նախագահին: «Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ընդդիմադիր քաղաքական գործունեության ընթացքում երկու անգամ փորձել է անել իշխանափոխություն կամ հեղափոխություն: Մեկը՝ 2008 թ. ժողովրդական կամ ժողովրդավարական հեղափոխությունը, որ չի ստացվել ձեզ հայտնի կամ գուցե նաև անհայտ պատճառներով: Երկրորդը՝ բուրժուադեմոկրատական հեղափոխությունը, որի ճակատագիրը բոլորս գիտենք: Թերևս պարոն Տեր-Պետրոսյանը որոշել է կրկին փորձել և այս անգամ անել ավազակապետական հեղափոխություն: Ուրիշ մի երկու տերմին էլ կա, իմ կարգավիճակի բերումով հիմա չեմ օգտագործում: Բայց կռահեցիք՝ ավազակապետականի շարունակությունը»:

Երեկ ԱԺ-ում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Լևոն Տեր Պետրոսյանի՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ դաշինքով արտահերթ ընտրություններին մասնակցելու առաջարկին:Փաշինյանի խոսքով՝ միակ բանը, որ քաղաքական գործունեության ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանին հաջողվել է, եղել է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին իշխանության բերելը ու պահելը.

«Որը խափանվել է դահլիճում և ոչ միայն դահլիճում նստած մարդկանց ջանքերով: Ես այլ մեկնաբանություն չունեմ: Փաստորեն 2008 թվականի Մարտի 1-ը սկզբունքային տարաձայնություն էր: Ես կարող եմ հաջողություն մաղթել ժողովրդին և վստահություն հայտնել բոլորիդ, որ ավազակապետական հեղափոխությունը չի ստացվելու»,- եզրափակեց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին առաջարկում է ընտրություններին մասնակցել Ազգային համաձայնության դաշինքով:Այդպիսի առաջարկ նա արել է նաեւ մարտի 25-ին՝ Քոչարյանի եւ Սարգսյանի հետ կայացած հանդիպման ժամանակ: Հանդիպմանը նա նույնիսկ հայտարարության տեքստ է պատրաստած եղել, որը, սակայն, Քոչարյանն ու Սարգսյանը չեն ստորագրել: Տեսանյութը ստորև՝

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *