Հիշեցնենք օրեր առաջ ՄԻՊ Արման Թաթոյանը ԱԺ-ում ելույթ ունեցավ,և ըստ երևույթի մի շարք մեղադրանքներ հնչեցրեց, այդ առիթով Ալիս Սողոմոնյանը անդրադարձավ Թաթոյանին և ֆեյսբուքյան էջում գրում է հետևյալը… Ստորև՝ հրապարակում ենք գրառումը:

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՉԸ՛ ՊԱՇՏՊԱՆԸ
Ես ինձ մի կերպ զսպեցի՝ լսելով ՄԻՊ-թաթոյանի մանիպուլյատիվ ելույթը Ազգային ժողովում: Այս երկերեսանի «պաշտպանն» իր այդ ելույթով վկայում էր, թե՝ «պաշտպանվելու լավագույն միջոցը հարձակվելն է»: Եվ սա անամոթաբար խոսում է արժանապատվությունից: Արժանապատվություն ունեցողը, թաթոյան արման, բոլորին հավասար վերաբերմունք պիտի ցուցաբերի և ոչ թե ընտրովի: Քո ընտրովին հանցագործ ռոբիկ քոչարյանն է, որի բանտային կյանքի համար ցավում էիր ու, մի քանի անգամ նրան այցելելուց հետո, բողոքեցիր, թե՝ պայմանները վատն են, թե՝ նրա անձնական գույքի վրայից կալանքը հանեք:

Հայաստանում այդ նույն ռոբիկի կողմից հանիրավի դատված հարյուրավոր կալանավորներ կան, այցելեցի՞ր նրանցից գոնե մեկին, մտահոգվեցի՞ր, թե մարդու իրավունքների Եվրոպական դատարանն իրար հետևից արդարացնում է ռոբիկի ու սեռժիկի տխրահչակ ռեժիմի ժամանակներին դատապարտվածներին, ու տուգանքն էլ վճարվում է պետական բյուջեից: Դու սրա մասին երբևէ բարձրաձայնեցի՞ր, թաթոյան, որ Ազգային ժողովում առյուծ ես կտրել ու հաթաթա ես տալիս քո խռխռոցով: Հին աթենացիները լավ ասացվածք ունեին՝ «Զայրացա՞ծ ես, ուրեմն մեղավոր ես»:

Դու բռնության տարածում ես համարում հայհոյանքները, որ մարդիկ, երբեմն չզսպելով իրենց նյարդերը, չար գործերի հեղինակներին երբեմն թթու խոսք էլ են ասում: Դու դա համարում ես քրեական հանցագործություն: Իսկ դու, թաթոյան արման, քրեական հանցագործություն չե՞ս համարում Ազգային ժողովի նախագահին ծեծելը կամ մեր երկրի վարչապետին բացահայտ հահոյելն ու մահափորձով սպառնալը, Հաց բերող այն հրաշալի տղային տանջամահ անելը: Էլի՞ թվարկեմ, թե՞ արդեն հասկացար: Հիմա դու ո՞ւմ պաշտպանն ես՝ քոչարյան ռոբիկի վերադարձն ապահովելուն կոչված հանցագործների՞, դավաճանների՞, թաղային խուժանի՞, թե՞ մեր երկիրը երկիր դարձնելու ջանքեր թափող ազնիվ պաշտոնյաների ու ազնիվ քաղաքացիների:

Ասում ես. «Ես, որպես մարդու իրավունքների պաշտպան, ծառայում եմ Հայաստանի քաղաքացու շահի պաշտպանությանը, Հայաստանի պետականության պաշտպանությանը»: Սո՛տ ես ասում, խաբեբա թաթոյան, դու ծառայում ես հին ռեժիմին, նրա բարձրախոսն ես ու նրա ցուցումով էլ աքլորացել ես: Երևի հույսեր ես փայփայում, թե հները կվերադառնան ու քեզ արժանվույնս կպարգևատրեն մի պաշտոնով: Ծոծրակդ կտեսնես, սադրիչ թաթոյան: Քո հանցագործ պահվածքը վաղուց արդեն շատ բացահայտ է, դու աշխատում ես ժողովրդի՛ դեմ, ոչ թե ժողովրդի շահերի պաշտպանն ես: Այնքա՜ն կեղտ կա քո այս մի քանի տարիների աշխատանքի մեջ, որ գերիների ու սահմանային գյուղերի մասին քո սրտաճմլիկ պատմությունները ոչ մեկին չեն հուզում, որովհետև դրանք բացարձակ կեղծ են: Քո դիմակը վաղուց է պատռվել, որի տակից դրածո թաթոյանի իսկական դեմքն է երևում:

Դու հանրային հեռուստատեսությանը մեղադրում ես, թե մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններն աղավաղում է: Ծախու կայքերը քեզ շոյում են, պարզ է, նրանց քննադատելու առիթ չունես և կարիք էլ չունես նրանց աշխատանքը մոնիտորինգ անելու, ինչը պատրաստվում ես անել հանրային հեռուստատեսության հանդեպ: Ամոթն ի՞նչ է, որից զուրկ ես դու: Ես պարզապես խղճում եմ քեզ:
Ըստ ՀՀ Սահմանադրական օրենքի (ընդունված է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին) ՄԻՊ-ի մասին հոդված 2-րդում ամրագրված է. «…Պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է… նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը…»:

Քանի՞ փաստ երեսիդ շպրտեմ, թաթոյան, որ դու համոզվես, որ քո անձնական ամբիցիաները գերադասել ես հանրային շահին, որ վարկաբեկել ու շարունակում ես վարկաբեկել ՄԻՊ ինստիտուտը:
Վերոհիշյալ օրենքի 3-րդ հադվածով քեզ, որ ոչ բարով ՄԻՊ-ի ղեկավարն ես, պարտադրվում է «…գործունեությունն իրականացնելիս ղեկավարվել իրավահավասարության սկզբունքով…»: Բայց դու լրիվ հակառակն ես անում, թաթոյան, և ժողովրդի առողջ դատող զանգվածը վաղուց մերժել է քեզ: Դու բացարձակ աշխատում ես ժողովրդի դեմ, և մերժված ես, ինչքան էլ հոխորտաս, ինչքան էլ փորձես արդարանալ: Մաքուր աշխատողը, իր կոչումին հավատարիմ աշխատողը, թաթոյան, արդարանալու խնդիր չպիտի ունենա: Իսկ դու արդարանում ես: Սա՛ է քո Աքիլեսյան գարշապարը:

Ի՞նչ ավելացնեմ, պարզապես զզվելի ու շատ տհաճ է մի մարդու դավաճանական ու վախկոտ պահվածքը, ում անունը կապվում է Մարդու իրավունքների պաշտպանի անվան հետ: Եթե մեղմ ասեմ, դու պարզապես չես համապատասխանում այս պաշտոնին, որովհետև դու բացահայտորեն ծառայում ես նախորդներին ու բացահայտ էլ կողմնապահ ես, որը վայել չէ Մարդու իրավունքների պաշտպանին: Տխուր է շատ, թաթոյան արման, տխուր է և ամոթ: Ես մի քանի երկրների քո կոլեգաներին արդեն տեղյակ եմ պահել քո ամոթալի գործունեության մասին և դա արել եմ համոզիչ փաստերով ու դիմակդ պատռելով: Ու հիմա, մարդու իրավունքների Չը՛ պաշտպան թաթոյան, քեզ խոստանում եմ,որ դու մի գեղեցիկ օր պատասխան ես տալու մեր ժողովրդի առաջ և միջազգային կառույցներում:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

ԿԱՐԴՑԵ՛Ք ՆԱԵՎ

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *