Բարև Ձեզ, Ռեգինա Պրազյան: Շնորհակալ ենք, որ համաձայնվեցիք մեր հարցազրույցին: 


Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ձեր էջը ամենաքննարկված և ամենաշատ հետևորդներ ունեցող ֆեյսբուքյան էջերց մեկն է ։ Ինչպես եք վերաբերվում դրան:

Անկեղծ ասած երբևէ որևէ հետաքրքրվածություն չեմ ունեցել որևէ սոցիալական կայքում հետևորդներ ձեռք բերելու հանդեպ և երբեք չեմ հասկացել լայքասեր և իրենք իրենց հետևորդների քանակից «խելագարված» մարդկանց։ Կարծում եմ նկատած կլինեք, թե այսօր մարդկանց մի որոշ զանգված ինչպիսի դերասանությամբ է զբաղված համացանցում անհրաժեշտ քանակությամբ հետևորդներ ձեռք բերելու տենչանքով և որ սովորաբար նպատակին հասնելուց հետո, կամ կլորիկ գումարի դիմաց վաճառում են էջը և կամ ծառայեցնում իրենց իբրև որդեգրած սկզբունքներին բոլորովին հակառակ։ Հաճախ եմ նման դեպքերի ականատես լինում և եթե անգամ էլ հանրությանը ասելիք չունենամ՝ լուռ կհեռանամ, բայց իմ սկզբունքներին հակառակ որևէ քայլ չեմ անի։ Շատ մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում հետևորդների քանակին և ներքուստ բավականին շոյված եմ ինձ զգում վստահության ու շատերի համակրանքին արժանանալու համար։

Դուք շատ ակտիվ էիք և գրեթե ամեն օր կիսվում էիք նոր հրապարակումներով ու բացահայտումներ էիք անում։ Ինչո՞վ է պայմանավորված վերջերս ձեր պասիվությունը.

Որևէ լուրջ պատճառ չկար իմ բացակայության մեջ։ Հիմնական պատճառը անձնական զբաղվածությունն էր և անձնական կյանքում որոշակի փոփոխությունները։

Մի առիթով դուք գրել էիք, որ օգտագործել եք վրացուհու նկարները, որպեսզի ավելի հեշտ լինի ընկերներ ձեռք բերել Ֆեյսբուք սոցիալական ցանցում։ Ինչո՞ւ եք մտածում, որ ձեր անձնական նկարները ունենալով չէիք կարող նույնն անել:

Ասածս մեծամտորեն կհնչի իհարկե, բայց ես ինձ բավականին գեղեցիկ եմ համարում և սեփական նկարների առկայությունը ավելորդ առիթ էր լինելու կոմպլիմենտների շռայլման համար, իսկ դրանց հարկադրաբար պատասխանել և առավել ևս ստանդարտ արտահայտություններով, ինձ մի փոքր հունից հանում է։ Այդ իսկ պատճառով իմ անձնական նկարները երբեք համացանցում չեն հայտնվել։ Վրացուհի աղջկա փոխարեն, եթե հայ աղջկա նկարներ լինեին, ապա կարծում եմ, որ իմ այդ առանց այն էլ ոչ գեղեցիկ քայլը շատ ավելի տգեղ կդիտվեր։ Նկարը տեղադրել էի ժամանակավոր և փորձել էի շատ համեստ և ուշադրություն չգրավող աղջկա նկար ընտրել, որպեսզի ավելորդ ուշադրության չարժանանամ և որ միայն ընկերությանս հայտը ընդունեին այն մարդիկ, որոնց գրառումների մեկնաբանություններ բաժնում ցանկանում էի մեկնաբանություններ թողնել։ Սակայն ամեն բան հակառակ արդյունքը ունեցավ իհարկե։ Որոշ ուժեր անընդհատ շահարկելու այդ աղջկա անունը որոշակի հայտնություն բերեցին, թե իրեն և թե ինձ։

Ձեր գրառումներից մեկում նշել եք,որ ապրում եք Հայաստանից դուրս։ Մեր ընթերցողին հետաքրքիր է որտե՞ղ եք հիմա դուք ապրում:

Շարունակում եմ ապրել այնտեղ, որտեղ որ գտնվում էի այդ Ձեր նշած գրառումը կատարելիս

Ձեր անձի շուրջ այսքան հետաքրքրություն առաջացնելուց հետո, հնարավոր է, որ մի օր ինքներդ կբացահայտեք Ձեզ:

Ոչինչ չեմ բացառում։ Ամեն բան հնարավոր է։

Ըստ ձեզ, ով է վարում Ռեգինա Պրազյան անունով բացված կեղծ էջը և մոլորեցնում ձեր հետևորդներին:

Արդեն տեղյակ եմ, թե ով է էջը վարում և որ հասցեից, սակայն որևէ քայլ չեմ պատրաստվում ձեռնարկել դեռ։ Իմ հետևորդները բավականին գիտակից մարդիկ են և հեշտ չէ նրանց մոլորեցնելը։ Անձը, որը որ զբաղված է ինքնախաբեությամբ և փորձում է մի փոքր ուշադրություն ճանկել ուրիշի անվան տակ, միայն խղճահարության է արժանի։

Քանի որ դուք գրեթե տեղյակ եք Հայաստանում կատարվող ամեն ինչից, ի՞նչ կարող եք ասել Գագիկ Սողոմոնյան ֆեյսբուքյան էջի և Տելեգրամյան ալիքի մասին։

Այդ էջի հետ կապված ամեն բան պարզ է կարծում եմ ավելորդ անգամ խոսելը և դրանով իսկ գովազդելը մերժվածների մոռացված փեսաներին այդքան էլ ճիշտ չեմ համարում։ Համոզված եմ, որ ԱԱԾ-ն համապատասխան միջոցառումներ կձեռնարկի և մի օր հայհոյանքը, զրպարտանքն ու դրանց հեղինակները այլևս տեղ չեն ունենա հայկական տիրույթում։

Շուտով Հայաստանում ընտրություններ են։ Ըստ ձեզ ո՞րն է լինելու արդյունքը:

Ըստ իս ժողովուրդը կարողանալու է կատարել իր ճիշտ ընտրությունը և երկիրը կշարունակի կառավարել ժողովրդի իշխանությունը։ Բազում դժվարությունների ու տառապանքների միջով անցնելով հանդերձ մենք իրավունք չունենք մեր երեխաների ապագան օդում կախված թողնել և կամ թույլ տալ շատերի երեխաների մանկությունը խլածները հետ վերադառնան, կամ պետական բյուջեի հաշվին հաստացածները ու 2018-ից հետո դարդից նիհարածները, որ հետ վերադառնան։ Միայն թե մեզ այլ ընդդիմություն է հարկավոր և իրապես ժողովրդի համար մտահոգ ընդդիմություն և ոչ թե այն ինչ ունենք հիմա։ Նողկալի և զազրելի տեսարան է, երբ ընդդիմադիր գործիչը պետական շահը թողած իրեն ֆինանսավորվողի անձնական շահն է առաջ բերում, իսկ ժողովրդին մտահոգող հարցերով երբեք էլ մտահոգված չէ և չի էլ լինի։

Քանի որ բավականին տեղեկացված եք, կցանկանայի՞ք բացահայտել ձեր աղբյուրներից մի քանիսը։

Ժողովուրդն է իմ գլխավոր ինֆորմացիոն աղբյուրը և ես ավելի շուտ ինձ կբացահայտեմ քան ինձ որևէ չնչին ինֆորմացիա տրամադրած անհատի։ Գիտեմ, թե որքան կարևոր է հասարակ մարդկանց համար իրենց անձի գաղտնիության և անվտանգության ապահովումը։

Ձեր գրառումներից երևում է, որ հետևում եք լրատվամիջոցներին ու լրատվական կայքերին։ Ի՞նչ կարծիք ունեք մեր https://evnnews.com կայքի մասին:

Այո, որքան որ ժամանակս ներում է փորձում եմ հետ չմնալ լրահոսից։ Լիահույս եմ, որ որդեգրել եք կեղծիք չտարածելու և ճիշտ աշխատելու սկզբունքը և որը որ Ձեզ և Ձեր լրատվականին մեծ հաջողությունների կհասցնի պարգևելով շատ դիտումներ։

Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար: Եվ, վերջում, կցանկանայի՞ք ինչ որ բան ասել մեր հետևորդներին:

Կարծում եմ բովանդակալից հարցազրույց ստացվեց և ես էլ Ձեզ եմ շնորհակալ ուշադրության համար։ Մաղթում եմ Ձեր հետևորդներին այս հարթակի համար մի շատ կարևոր բան՝ այն է մեդիագրագիտություն։ Մեզ մեդիագրագետ հասարակություն է անհրաժեշտ)։

Բաժանորդագրվեք եղեք տեղեկացված և տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *