Բոլոր այն մարդիկ,ովքեր երեխաներ ունեն,երազում են այն մասին,որ իրենց երեխան դպրոցում լավ սովորի,ուժեղ մտավոր կարողություններ ունենա, երջանիկ և հաջողակ լինի:Չկա որևէ հստակ բանաձև հաջողակ երեխաներ մեծացնելու համար,սակայն գիտնականները առանձնացրել են մի քանի գործոններ,որոնք կարող են երեխայի համար հաջող կյանք ապահովել: Գիտնականները պնդում են, որ խիստ մայրիկները դաստիարակում են ավելի հաջողակ երեխաներ:

Գիտնականները պարզել են, որ հենց ծնողներից և հատկապես մայրիկներից են կախված երեխայի կրթական մակարդակն ու սովորելու կարողությունները:Հետազոտված 15.000 երեխաները ևս մեկ անգամ ապացուցեցին,որ խիստ մայրիկ ունեցողները ավելի ինքնվստահ են: Այն ընտանիքներում, որտեղ մայրը խիստ էր, ավելի մեծ էր հավանականությունը, որ երեխաները կավարտեն դպրոցը,կընդունվեն համալսարան, լավ աշխատանք կունենան և հաջողությունների կհասնեն:

Սա նշանակում է, որ ճիշտ ծնողական խնամքն ու հետևողականությունը մեծացնում է երեխայի՝ հաջողության հասնելու շանսերը:Ահա այն 4 գործոնները,որոնք խիստ մայրիկները օգտագործում են երեխաներին դաստիարակելիս:Նրանք ստիպում են երեխաների տանը աշխատել:Եթե երեխան չի հավաքում իր ետևից,ուրեմն դա անում են նրա փոխարեն: Այդ է դառնում պատճառ,որ երեխան չի սովորում աշխատել:Խիստ մայրիկները աշխատեցնում են իրենց երեխաներին:

Երբ երեխան կատարում է տնային գործերը, նա հստակ հասկանում է, որ նա աշխատանք ունի անելու, և դա իր կյանքի մի մասն է:Նրան սովորեցնում են էմոցիոնալ և հասարակական հնարքներ:Խիստ մայրիկները օգնում են իրենց երեխաներին զգացմունքային և սոցիալական առումով զարգանալ: Նրանք պատրաստում են երեխաներին առողջ ապագայի համար:Նրանք մեծ սպասելիքներ ունեն:Մարդու սպասելիքները շատ կարևոր են:

Երեխաները ամեն բան անում են իրենց ծնողների սպասելիքներն արդարացնելու համար: Մայրիկի սպասելիքները արդարացնելու համար երեխաներն ամեն բան կանեն:Նրանք հեղինակություն են իրենց երեխաների համար:Խիստ մայրիկներ կարծիքը շատ կարևոր է երեխաների համար: Նրանք միշտփորձում են ուղղություն տալ իրենց երեխաներին:Նման երեխաներըմեծանում են հաշվի առնելով դա և դա չեն համարում ճնշում:

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.