«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ազատամարտիկների դաշինքի անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանը։

–Պարոն Մելքոնյան, ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի սահմանը հանելուց հետո հաճախակի են դարձել հայ և ադրբեջանցի զինվորականների միջադեպերը։ Նախօրեին գիշեր Սյունիքում հայերի և ադրբեջանցիների միջև կրկին միջադեպ է եղել, զինվորներ են տեղափոխվել Գորիսի հիվանդանոց։ Այս վիճակը ինչքա՞ն կարող է այսպես շարունակվել  և ինչի՞ կարող է հանգեցնել։

-Շփումն այնքան է մոտեցել, որ միջադեպեր են լինում, ծեծկռտուք  է լինում, բայց կգա մի ժամանակ, որ ծեծկռտուքները կվերածվեն կրակոցների։ Սրանից լավ հոտ չի գալիս․ Սա պրովոկացիայի, սադրանքի մի ձև է։ Նրանք անպայման ուզում են, որ մեր կողմից մի բան լինի, որ անմիջապես պատերազմը վերսկսեն։

–Բայց իրենց կողմից կրակողներ մի քանի օր է հնչում են։ Անգամ պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է , որ 10-15 րոպե անընդմեջ ադրբեջանցիները կրակել են հայկական գյուղի ուղղությամբ։ Բայց ադրբեջանցիները բավարարվում են ներողություն խնդրելով և շարունակում են առաջ գալ Հայաստանի տարածքում։ Ի վերջո ինչպես պետք է դիմակայել դրան, հանգուցալուծել այս վիճակը։

-Մենք պետք է շատ աչալուրջ լինենք, շատ զգոն լինենք, չտրվենք սադրանքներին։ Դա է մեր հիմնական խնդիրը։ Կրկնում եմ, իրենց միակ նպատակը պատերազմ սկսելու պատրվակ փնտրելն է։ Մենք ոչ մի պարագայում չպետք է տանք այդ պատրվակը։

-Ըստ էության՝ ենթադրվում է, որ եռակողմ հանձնաժողով ստեղծելուց հետո ադրբեջանցիները պետք է հետ քաշվեն Հայաստանի տարածքից։ Դուք լավատես եք, որ այդպես կլինի՞։ Եվ առհասարակ, ինչպե՞ս եք վերաբերում այդ եռակողմ հանձնաժողովին։

–Նախ առաջինը պետք է պահանջ դնել, որ նախ զորքերը դուրս բերվեն Հայաստանի տարածքից, ապա նոր հանձնաժողովը ստեղծվի։ Այդ հանձնաժոողվը պետ է ստեղծվի, որ սահմանները ճշգրտվեն, սահմանազատում իրականացվի, որ մենք կարողանանք մեր սահմանին ինժեներական աշխտանքներ կատարել։

–Մտահոգություններ կան, որ Ռուսաստանի միջնորդությամբ այդ սահմանազատումը չի կարող Հայաստանի օգտին լինել։-Սահմանազատումն այն է, որ վերցնում են քարտեզը և որոշում են սահմանները։ Դա պետք է լինի Ռուսաստանի միջնորդությամբ , քանի որ այդ քարտեզների բնագրերը Ռուսաստանում են։ Իրենք պետք է այդ քարտեզները բերեն, որ նստենք ու այդ սահմանները գծենք։ Ռուսաստանը այդ ինչ պետք է անի, որ  վախենում եք։

–Դե արդեն մամուլում շրջանառվում է  նոր տարածքների զիջման մասին, Տիգրանաշեն վերադարձի մասին, Տավուշից որոշ գյուղերի զիջման մասին, եթե վերադառնանք նախկին Խորհրդային Հայաստանի սահմաններին։ Վարչապետը խոսեց Արծվաշենը վերադարձնելու մասին, բայց պնդումներ կան, որ Ադրբեջանը չի գնա դրան։

-Նման պնդումներ անում են ընդդիմադիր կոչված թուրքի շպիոնները, որոնք առանց ծխի կրակ են անում։ Իրենք են հուշում թուրքերին, որ խոսեն Տիգրանաշենի մասին խոսեն, ուրիշ տարածքների մասին խոսեն։ Իրենք են հուշում դա։ Հիմա կրկնում եմ, խոսք է գնում հանձնաժողովի մասին։ Երբ հանձնաժողովը նստի, սկսի աշխատել, ապա  արդեն պարզ կդառնա, թե խոսքը ինչի մասին է։ Առանց իմանալու արդեն սկսում են կեղծ լուրեր տարածել, խուճապ առաջացնել։

Մեր ընդդիմություն կոչվածը աշխատում է թուրքերի համար և ամեն ինչ անում են, որ թուրքերը օգտվեն Հայաստանում ստեղծված այս վիճակից։ Բայց լավ կլինի, որ սսկվեն, վեր ընկնեն իրենց տեղը։  Ի՞նչ է, մենք չպե՞տք է մեր  սահմանները  ճշգրտենք, ի վերջո իմանանք մեր սահմանները որոնք են։ Ներկա վիճակը ում է պետք։ Մենք մեր քարտեզներն ենք բերել, թուրքերը՝ իրենց  ու  ամեն մեկս մերն ենք պնդում։ Հիմնական քարտեզները Մոսկվայում են, որը պետք է Մոսկվան բերի, նստեն, սահմանները գծեն վերջացնենք այս ամենը։

–Սահմանազատումից, սահմանների ճշգրտումից հետո խաղաղության մասին կարո՞ղ է խոսք գնալ։ Դուք Ադրբեջանի հետ խաղաղությունը իրատեսական համարո՞ւմ եք։

–Մինչև սահմանները չճշգրտվեն, ամեն մեկս մեր սահամններ չիմանանք, խաղաղություն երբեք չի լինի, բայց ճշգրտումից հետո խաղաղություն անպայման լինելու է։ Ամեն մեկս կիմանա, որն է իր սահմանը ու չի անցնի մյուսի կողմը։ Հիմա ոչ սահման գիտենք, ոչ բան, իրենք կեղծ քարտեզները բերել են ուզում են բան ապացուցեն մեզ։ Բայց այդպես չէ։ Հանձնաժողով պետք է լինի, սահմանազատում պետք է իրականացվի ու վերջացվի այս ամենը։

Կարդացե՛ք Նաև

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *