Կապանում ընթացող «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ՀՀ 2-րդ նախագահ, դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ իր օրոք կյանքի կոչված «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրին, որը բազմիցս քննադատվել է քաղաքական և հասարակական տարբեր շրջանակների կողմից:«Ես բազմաթիվ անգամ արտահայտվել եմ այդ թեմայի շուրջ.

բոլոր այն գույքերը, որոնք այդ գործարքի մեջ էին, նրանք մնացել են Հայաստանում, նրանց անիվներ չեն կպցրել և Հայաստանից չեն տեղափոխել Ռուսաստան, իրենք Հայաստանում են, աշխատում են, Հայաստանի ռեզիդենտ են, հարկեր են տալիս ՀՀ-ում, բազմաթիվ աշխատատեղեր են ստեղծվել այդ բիզնեսներում: Բացի այդ, 100 մլն դոլար, որ պետք է դուրս գար ՀՀ-ից, դուրս չի եկել, ի՞նչն է վատ այս գործարքի մեջ, լավագույն գործարքների մեկն է»,- հայտարարեց նա:

Մենք այժմ իշխանությունը վերցնելու ճանապարհի վրա ենք. մնացել է ընդամենը մի քանի օր, և դուք կառավարության ձևավորման արդեն հաջորդ օրը զգալու եք ձեր մաշկի վրա փոփոխություններն անվտանգության, տնտեսական և մյուս ոլորտներում: Դուք տեսնելու եք աշխատատեղերի ստեղծում, ՀՀ-ում ներդրումների ներգրավում: Դուք տեսնելու եք բանակի՝ երկրի անվտանգության ողնաշարի վերածնունդը. սա՛ է մեր նպատակը»,- հայտարարեց Քոչարյանը:

Այս իշխանությունն արեց ամեն ինչ, որ պատերազմը լինի անխուսափելի, իսկ հետո ամեն ինչ՝ պարտություն կրելու համար։ Մենք չենք ունենալու հարգանք այս աշխարհի հզորների կողմից այնքան ժամանակ, մինչև չվերականգնենք մեր ինքնիշխանությունը և ինքներս մեր ուժերով չկարողանանք պաշտպանել մեր սահմանները»,- այսօր՝ հունիսի 7-ին Քաջարանում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Ըստ նրա՝ հաջորդ կարևոր հարցը երկրի տնտեսական վերելքն է։

Մեկ անգամ ինձ հաջողվել է դա անել՝ 1998-2008 թթ․-ին։ Այսօր այստեղ խոստանում եմ ձեզ, որ ևս մեկ անգամ դա անելու ենք։ Կտեսնեք, որ այն բոլոր երգերը, որ Հայաստանն աղքատ երկիր է և չունի ռեսուրսներ, սուտ են։ Մեր երկիրն ունի զարգանալու մեծ ուժ, և այդ ուժը դուք եք։ Մեր ամենամեծ կապիտալը մարդկային կապիտալն է։ Իսկ այդ մարդկային կապիտալը պետք է հավատա սեփական ուժերին, պետք է հավատա, որ ինքն է այն մարդը, որն այս երկրի ճակատագրի տերն է։ Մենք վերադարձնելու ենք ձեզ այդ զգացողությունը և անելու ենք ամեն ինչ, որ ձեզ հետ միասին կառուցենք մեր երազած Հայաստանը։ Վստահ եմ, որ դա հնարավոր է անել և վստահ եմ, որ դուք և ես միասին ենք այդ անելու», — հայտարարեց դաշինքի առաջնորդը։

Կարդացե՛ք Նաև

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *