Վարչապետի աշխատակազմի ղեկավրի տեղակալ Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է: Բարև, հարգելի ընկեր, սիրելի հայրենակից, գիտակից քաղաքացի:

Պատերազմից հետո երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի պատճառով այս օրերին դու կանգնած ես ծանր ընտրության առջև: Քո հայացքների համար միգուցե քեզ կսադրեն, կփորձեն մոլորեցնել, թացն ու չորը իրար կխառնեն, բայց ընտրություն անողը դու ես ու այդ ընտրությունը քո խղճի առաջ ես անելու։

Ես հավատում եմ քո քաղաքացիական բարձր գիտակցությանը, հավատում եմ այն վեհ ու ազնիվ գաղափարներին, որոնց դու դավանում ես։ Հավատում եմ 2018 թվականի քո տված հեղափոխական պայքարին։ Հավատում եմ, որ հավատարիմ ես մնացել այն վեհ գաղափարներին, որոնց համար փողոց դուրս եկար ու պայքարեցիր 2018-ին։

Հավատում եմ, որ կկարողանաս տարանջատել հայրենիքիդ գլխին փորձանք բերողներին, միայն իրենց կաշվի մասին մտածելով՝ երկիրը օրհասական վիճակի հասցնողներին իրական հայրենասերներից։ Ես հավատում եմ, որ ԱՊԱԳԱ ԿԱ։ Մեր երկրում անելիք շատ կա, բացեր շատ կան, տասնամյակներով չլուծված հազարավոր խնդիրներ կան, շատ ու երկար աշխատանք է սպասվում… երկար տարիներ ապականվել են վեհ գաղափարներ, ոտնահարվել են սրբություններ… հեշտ չի լինելու, բայց պետք է անել։

Պետք է անել, տեր կանգնել էս երկրին, փրկել ու զերծ պահել էս երկիրը անհայրենիք դավաճաններից, թալանչիներից, կոռումպացված նախկին պաշտոնյաներից, ստահոդ լուրեր տարածողներից, բանակը ժողովրդի դեմ հանող ազգը պառակտողներից, արյան կարոտ մարդակերներից։ Ու, անելու ենք, արժանապատիվ ապագա ենք կերտելու եկող սերունդների համար ու ժառանգություն ենք թողնելու։Այո, պայքարելու ենք ու երկիր ենք շենացնելու, հեշտ չի լինելու, բայց անելու ենք։

Ու ԱՊԱԳԱՆ միասին ենք կերտելու։

Կարդացե՛ք Նաև

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *