Ալիս Սողոմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է: ՀԱՆՑԱԳՈՐԾ ռՈԲԻԿԸ ԵՎ… ՄԵՐ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Արժնապատվություն չունենալը մարդկային մեծ, շատ մեծ արատ է: Դա նաև հիշողության կորուստ է: Ա՛յն հիշողության կորուստ, երբ, ասենք թե, քո տունը ժամանակին թալանողը, տան անդամներին գաղթական դարձրածը նորից եկել է ու իր արած ավերմունքի մեղքը գցում է քո ընտանիքի անդամների վրա և «խոստանում է» տունդ վերակառուցել: Սա այն է, ինչ հիմա անում է Ազգային ժողով անամոթաբար ձգտող ու, իր անցյալը մոռացած, մեծ-մեծ խոստումներ շռայլող ռոբիկ քոչարյանը:

Արժանապատվություն չունեցողներին, որոնք այսօր գովերգում են ահաբեկիչ քոչարյան ռոբիկին, հիշեցնեմ ասացվածքը.
«Երբ քեզ մի անգամ խաբում են, խաբողն է մեղավոր, Երբ երկրորդ անգամ են խաբում, դո՛ւ ես մեղավոր»:Հիմա մեզ մի անգամ խաբողին հավատա՞նք, թե՞ զգոն լինենք, որ երկրորդ անգամ չխաբվենք: Իհա՛րկե, զգոն և զգույշ լինենք:Բազում հանցանքների հեղինակ «կարիճ ռոբը» գիտակցաբար ու լկտիաբար իր անցյալից չի խոսում: Բայց մենք հո պիտի հիշե՞նք նրա անցած արյունոտ ճանապարհը, որ սկսվեց Արցախի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի դաժան սպանությամբ: Դա հանցագործ ռոբիկի արյունոտ ճանապարհի առաջին հատվածի մի մասն էր միայն: Ի դեպ, անմեղ նահատակ Արթուր Մկրտչյանը դաշնակցական էր:

Դաշնակցական էր նաև Պողոս Պողոսյանը, ում դաժանաբար սպանեց դարձյալ ռոբիկը: «Հին ընկերները չեն մոռացվում» իրենց իսկ կարգախոսը շատ արագ մոռացան պնակալեզ դաշնակները և այն ժամանակ էլ ու հիմա էլ դաշինք են կնքել իրենց ընկերներին սպանողի հետ: Նման մոռացկոտությունը բնորոշ է կերակրի մնացուկ ունեցող ապսեներ լիզող դաշնակներին: Արժանապատվությունից զուրկ մի նենգ արարած է ռոբիկ քոչարյան կոչվող հոգեխանգարվածը, որին թվում է, թե ժողովուրդի առողջ զանգվածն էլ է մոռացել իր կեղտոտ և արյունոտ անցյալը:

Ժողովուրդը չի՛ մոռացել, սակայն, ցավոք, արժանապատվությունից զուրկ մի մասսա կա, որ մինչև ընտրությունների օրը «գտել է» «լավ ապրելու» իր միջոցը՝ թուլայի բաժին որոշ գումար վերցնելով այդ խաբեբայից: Մարդակեր ռոբիկի հազարավոր հանցանքներից ո՞ր մեկը կոխեմ այդ մուրացկան դավաճանների աչքը, որ հասկանան, թե ինչպես թալանվեց բանակը, և Եռաբլուրում անմեղ նահատակների շիրիմներն ավելացան ղարաբաղյան թուրքամետ կլանի դավաճանության հետևանքով, իսկ Հայաստանում բանակին հասանելիք փողերով վեր հառնեցին իրենց հյուրանոցներն ու դղյակները, և թալանիչները դարձան միլիարդատերեր:

Բյուզանդի փողոցից բռնի արտաքսված ու հատուցում չստացած բնիկ երևանցիների աղեկտուր լացի ձա՞յնը հասցնեմ քոչարյան ռոբիկին գովերգող այդ ոչխարագլուխների խլացած ականջներին, թե՞ երեսներին շպրտեմ այն 250 հազար արտագաղթողների անեծքը, ովքեր Հայաստանը լքեցին այդ հայասպան ռոբիկի ռեժիմի տարիներին: Կամ գուցե այդ թալանչի ռոբիկին գրած ազնվագույն հայ Քըրք Քըրքոյանի բաց նամա՞կը ընթերցեմ, որ հասկանան, թե ինչ է նշանակել, երբ հայ ժողովրդին ուղղված օգնությունը գողացվել է, գրպանվել է ղարաբաղյան մաֆիոզ կլանի ղեկավար բորենի ռոբիկի կողմից: Սոցիալական վիճակը պատճառ համարելով կաշառք վերցնելը, այն էլ հանցագործին ձայն տալու համար, այ ողորմելիներ, պետական ծանր հանցագործություն է:

Դրանով դուք վիրավորում եք այդ նենգ ոճրագործից տուժած ազնիվ մարդկանց, դրանով դուք պղծում եք մաֆիոզ ռոբիկի դավաճանությամբ Արցախյան պատերազմում իրենց կյանքը տված անմեղ զինվորների սուրբ հիշատակը, խաղում եք մեր սուրբ երկրի ճակատագրի հետ: Արժանապատվություն չունեցողի վարմունք է, երբ մի քանի գրոշով ծախվում եք: Այդ հանցագործ ռոբիկին պաշտապանելով դուք ոչ մի բանով չեք տարբերվի վերջերս ձերբակալված այն երկու դավաճաններից, ովքեր Արցախյան պարտադրված պատերազմում ադրբեջանցիներին ռազմական գաղտնիքներ են փոխանցել ինչ-որ գումար ստանալու դիմաց: Ամո՛թ, հազար ամոթ: Այ անթասիբներ, չե՞ք զգում, որ ձեր մի քանի կոպեկ կաշառքով երկի՛ր եք վաճառում, մե՛ր ձայնն եք փոշիացնում, մե՛ր տունն եք քանդում: Թուլայի ձեր բաժինը վերցնելով՝ կորցնում եք ամբողջը, պատճառ եք դառնում, որ մեր սուրբ երկիրը նույն այն վիճակին ընկնի, ինչ ընկել էր այդ արյունարբու ռոբիկի ղեկավարման 10 տարիներին:

Դուք փորձում եք մոռանալ, թե ինչ դավաճանի եք ուզում մտցնել Ազգային ժողով: Մի՞թե ուզում եք մոռանալ, թե այդ հանցագործ ռոբիկը ի՜նչ ավերմունքներ գործեց Հայաստանում ու հիմա ուզում է վերադառնալ, որ մեր երկրից թալանածը պահի ու շարունակի իր ոխակալ վերաբերմունքը տարածել երկրում: Ինչպե՞ս եք ուզում մոռանալ, որ այդ թուրք ելուզակը երբեք չսիրեց ո՛չ Հայաստանը, ո՛չ հայ ժողովրդին: Հայաստանը ճշմարիտ սիրողներն ազնիվ հայերն են, ո՛չ թե երկրի ներքին տականքները, որոնց պարագլուխն է հայասպան քոչարյան ռոբիկը: Հայաստանը ճշմարիտ սիրողը Ֆելիքս Պետրոսյանի նման բանաստեղծն էր, ում մի պոեմում վաղաեռիկ այդ հրաշալի պոետը կարծես թե հենց այսօրվա՛ ու հենց ա՛յդ ռոբիկ հանցագործի մասին գրած լինի.

«Ատիր, թրատիր տզրուկի նման անվերջ ծծելու մոլուցքը կրքիդ, Ագահությունդ դաշտամկնային, որ չունի սկիզբ և չունի վախճան… Նզովիր դերդ, երբ նա ամեն ինչ շահի դիրքից է քննում ու դատում
Եվ երբ «սեփական» բառն է սովորում` վերջում մի նոր «ս» դնելու համար…
Ի՞նչ կա առավել ողբալի ու մեղկ հզոր ամբիոնից բռնաբարողի, Երբ նա կուսության նամազ է կարդում իր իսկ կրքերից բռնաբարվածին…» Լսեք ուշադիր, հանցագործ քոչարյան ռոբիկի թալանած փողերից շլացած ազգադավներ ու դավաճաններ, դուք «կարիճ ռոբ» մականունն ունեցողից բռնաբարվածն եք եղել 10 տարի շարունակ, սթափվեք և մի՛ հավատացեք նրա կուսության նամազին, նա հիմա էլ այն նույն հանցագործն է և մնալու է նույն ոխերիմը:

Ամո՛թ ունեցեք, թե պիտի նորից նրա նամազի գերին մնաք՝ ձեզ շպրտած նրա փողերից շլացած: Հիշե՛ք ու ականջներիդ օղ արեք, որ չի՛ հաջողվելու ղարաբաղյան կլանի թուրքամետ նենգ դավադիրների և ո՛չ մի ընտրակեղծարարություն: Չի՛ ստացվելու, որովհետև արդեն ուժի մեջ է մտել ԱԺ կողմից ընդունված ՀՀ քրեական օրենսգրքում և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը: Չի՛ ստացվելու, որովհետև հայրենիքին նվիրված ժողովուրդն արդեն շատ լավ է ճանաչում ու լավ է հիշում ռոբիկ քոչարյանի ազգադավությունը:
Խորհուրդ եմ տալիս, որ զգուշանան բոլո՛ր նրանք, ովքեր Հայրենիքի ապագան կվաճառեն կաշառքով ու ստորաքարշությամբ:

Ովքեր ժամանակին իրենցից թալանած այդ արյունոտ փողերի «թուլայի բաժինը» վերցնելով՝ կպղծեն Եռաբլուրի սուրբ շիրիմները, ովքեր իրենց նման վարմունքով կվաճառեն Հայրենիքի ապագան:
Այդ ապագան կերտելու է ազնիվ հայերից համախմբված ժողովուրդը:
Եվ հենց ա՛յդ ժողովուրդն է հաղթելու:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Կարդացե՛ք Նաև

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *