Բայց արժե՞ր ուրիշի երեխայի վրա գործարքի կամ դուելի առաջարկ անող միջնադարյան մտածողությանն այդպե՞ս էմոցիոնալ պատասխանել։ Նրանց վրա այլևս բացարձակ չենք զարմանում, որովհետև քսան տարի լսել ենք՝ «ո՞ւր է այն տղամարդը» կամ «որքան ուզեմ կխփեմ» բազմասերիալը «մաշացնեմ մինչև քոքն ու փոշմանացնեմ» վերջին էպիզոդով ․․․

Նրանց պարտադրած այդ գյադայական հարթության վրա իջնելը նշանակում է աղմուկի մեջ խլացնել այն հարցերը, որոնց պատասխանները պետք է տրվեն բոլորի կողմից․․․ Իսկ միմյանց «դուխի» ստուգումը կոծկում է այդ ամենը․․․ Երբ Մեղրի գնացածը չի ասում, թե ինչու է գնացել այն տարածք, որը փոխանակման ենթակա էր, ինչպես որ Տավուշ գնալուց հետո չէր բացատրել, թե ինչու մանդատ ու գործ ուներ ժամանակին շոշափելու Ղազախի «8 գյուղերի օկուպացիան»․․․

Երբ Հայաստանի ողջ սահմանների երկայնքով ու պաշտպանության համար ՀԱՊԿ-ի արագ արձագանքման, խաղաղապահ ուժերի տեղակայման, ռուսական ռազմաբազայի իրավասություններն ընդլայնածները այդպես էլ պատասխան չեն տալիս, թե ո՞ւր էր ու ո՞ւր են այս ամենը հայ ժողովրդի անվտանգության ապահովման մեջ, ու այսպես շարունակ․․․ Երբ Արցախը բանակցություններից հանածները չեն ասում, թե ինչու Ստեփանակերտը չի կարող Երևանից առանձին իր հարցերը բարձրացնել, ու թե ինչո՞ւ նախկինների բանակցած տարբերակը հանկարծ հայտնվեց նորերի սեղանին,

երբ իրենք դա չէին բանակցել․․․ Թող ոչ մեկ չմտածի, թե հայ ժողովուրդն ու մենք մոռանալու ենք, որ այս հարցերին պետք է պատասխաններ տրվեն։ Դա ոչ ՍԴ որոշումով է հնարավոր, ոչ էլ այլ կերպ․․․ Ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ, Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի անդամ Ստյոպա Սաֆարյանը

Կարդացե՛ք Նաև

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *