Ֆեյսբուքյան էջում Փայլակ Ուրուսյանը գրել է: Սիրելի հայրենակիցներ, մեր երկրի անվտանգության միակ երաշխավորը մենք ենք՝ հասարակ ժողովուրդը, ով երբեք թույլ չի տա, որ ղարաբաղյան մաֆիայի կլանը և ներքին խուժանը բռնազավթի ժողովրդի իշխանությունը։ Չնայած ընտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսված է ազատազրկում 5֊7 տարի, սակայն ծախու վիժվածքները նաև պետք է հասկանան,որ ընտրակաշառ վերցնելը հավասարազոր է հայրենիքի դավաճանության։

Ներքին թշնամին, որին նրանք կտան իրենց ձայնը, ավելի վտանգավոր է, քան արտաքին թշնամին։Ընտրակաշառք վերցնող տականքը թող հասկանա, 200 $ կամ ավելի գումարը մի քանի օրում կվատնի և կհայտնվի ավելի վատ վիճակում քան նախկինում էր։Ավելին ասեմ, ձեր այս քստմնելի արարքով դուք հարվածի տակ եք դնում ձեր երեխաների ապագան, հարված եք հասցնում նաև ձեր հարազատներին, բարեկամներին, հարևաններին,

ընկերներին, օտարության մեջ գտնվող սփյուռքի հայրենակիցներին և ինքերդ ձեզ։ Իսկ ամենամեծ տգիտությունն ու հիմարությունն այն է, երբ մտածում եք,որ ձեզանից ոչինչ կախված չէ, սա ինչ է, եթե ոչ անասունի դատողություն։ Ժողովուրդ ջան, 2018 թվականի մեր հեղափոխությունը իր տրամաբանական ավարտին հասցնելու համար հունիսի 20֊ին մեկ մարդու նման համախմբված պետք է մասնակցենք այս բախտորոշ ընտրություններին,որպեսզի կարողանանք մեր երկրի գարշահոտ աղբը դուրս հանենք մեր երկրի սահմաններից։

Վերջում, սեռժ, դու քո տափակ բլեֆներով ու սուտ գողականով հաթաթա մի տուր մեր ժողովրդի Վարչապետին։ Ես հենց այնպես չեմ ասում։ Հունիսի 20֊ին վստահ ասում եմ, մենք՝ ժողովուրդը, ձեր խոսքերով ասած, ձեզ հաստատ մորթելու է։ Մենք անկոտրում ոգի ունենք, պինդ ենք և զգոն։ Ձեզ խորհորդ եմ տալիս կրակի հետ չխաղալ։
Մենք՝ ժողովուրդն է տերը մեր երկրի

Փայլակ Ուրուսյանը նաև անդրադարձել Սերժ Սարգսյանի կողմից իբրև ուշագրավ ձայնագրությանը: Բոլոր դավադրությունների հեղինակ, ռուսների կողմից մերժված բլեֆչիկ սեռժը դարձել է Պուտինի «պաշտպանը»։ Նրա կողմից հրապարակված ձայնագրությունը և որոշ հայտարարություններ ուղղված են Պուտինին։ Սա կրկնակի դավադրություն է, թե Պուտինի, և թե Նիկոլի հանդեպ։ Իսկ թե «քամին»որտեղից է փչում, առայժմ հայտնի չէ։ Սե’ռժ, համոզված եմ, այս անգամ փորձված աղվեսի նման երկու ոտքով եք թակարդն ընկնելու։ Հիշեք, թե ինչպես էիք խառնվել իրար հոկտեմբերի 27֊ից հետո, նույնիսկ ընտանիքիդ էիք ուզում փախցնել Վրաստան։ Կարո՞ղ եք ասել,, ինչի՞ց էիք այդքան վախենում։

Կամ էդ լուրջ եք ասում? որ խաղատների կողքով անցնելիս աշխատում էիք այն շրջանցել։ Խաղատների կողքով յուրաքանչյուր մարդ կարող է անցնել, հետո ինչ, պետք է շրջանցի? կամ արդարանում եք, որ ինչ? Լավ, այդ դեպքում ԱԱԾ֊ի փողերի միջոցով ստեղծված նավթամթերքների ընկերությունն ինչու անվանակոչվեց պոկեր թղթախաղի մեջի ՖԼԵՇ, բա այդ անվանումից ինչու չշրջանցեցիք։ ձեր շնագայլերի ոհմակի լեզվով ասած, մտծելու բան է…կամ հո դեմ չեք?… Սիրելի հայրենակիցնե’ր եղեք զգոն և ամեն ինչին պատրաստ, մենք, մեր ժողովրդի հեղափոխությունը պետք է հասցնենք իր տրամաբանական ավարտին։
Մենք՝ ժողովուրդն է տերը մեր երկրի


Կարդացե՛ք Նաև

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *