Հասարակական գործիչ, հեղափոխության պահապաններ նախաձեռնության հիմնադիր անդամ Հայկ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է: Այս բացահայտումից երկու բան է կարելի հասկանալ և եզրակացնել։
Առաջինը. Նիկոլ Փաշինյանը անմնացորդ նվիրված է Հայաստանի Հանրապետությանն ու Ժողովրդին և որևէ պարագայում մեր պետական շահերին դեմ չի գնացել, ոչ ոք նրան չի կարող համոզել որևէ հակապետական որոշում կայացնել,

որևէ պարագայում ժողովրդի մեջքի ետևում ոչ մի դավադրություններ չի կազմակերպել։ Եւ այս ձայնագրությունը նվիրյալ Պետական Գործչի բացահայտում էր։ Երկրորդ եզրակացությունը՝ Սերժ Սարգսյանը զգում է հունիսի 20֊ի քվեարկության արդյունքներով իր դաշինքի վախճանը և վախենալով մեր խոստացած «պողպատե մանդատի» գործնական կիրառումից փորձում է այսպիսի նվերներով սիրաշահել մեզ։ Որովհետև այս ձայնագրությունը պարզապես նվեր է մեզ համար։ Բոլոր այն մեղադրանքները դավաճանության, հողատու լինելու մեջ ուղղակի հերքվում են հենց մերժվածի կողմից ներկայացված փաստերով։

Սակայն մենք ասում ենք՝
Ձեր նկատմամբ թավշյա վերաբերմունքը, ձեր սխալներն ուղղելու և ուղղվելու ժամանակը սպառված է և դու՛ք արժանանալու եք քաղաքացիական վենդետայի։ Մեզ հիմար սենսացիաներով չփորձեք կաշառել։ Ձեզ ենք դիմում մերժվածներ՝ Ձեր վերջն եկել է ու դուք ծնկի եք գալու Հայ Ժողովրդի առաջ ձեր դավաճանությունների, ձեր կապիտուլյացիաների, ձեր հողատու լինելու ու ձեր գործած աններելի հանցագործությունների համար։
Ժողովուրդը Լա՛վ գիտի, թե Ո՞վ է Հողատուն, Ո՞վ է կապիտուլյանտը և Ո՞վ է դավաճանը։
Եւ Հունիսի 20֊ին կկայացնի իր վճիռը ու դուք կզգաք ժողովրդի «պողպատե մանդատի» ուժը։

Կարդացե՛ք Նաև

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *