Անջատեք այս անբարոյականության լվացքի մեքենան: Դուք ընդհանրապես գիտե՞ք թե քարոզարշավն ինչ է։ Գիտե՞ք ինչ է գաղարախոսությունն ու ծրագրերը։ Թե էս երկրում ճիշտ է ավելի բարձր գոռացողն ու հայհոյողը։ Ինչի՞ եք մտածում, որ մարդիկ էնքան դեբիլ են, որ պիտի էս աստիճանի դեգրադացված քաղաքական շարժումներից ընտրություն կատարեն։

Ո՞վ եք դուք, որ մարդկանց փորձեք հոգեբանորեն ճնշել ու սպառնալ թե այս կամ այն թեկնածուին ընտրելով դառնում ես դավաճան կամ կաշառակեր։ Դուք ձեզ հայելու մեջ տեսե՞լ եք։ Դուք գոնե հիշո՞ւմ եք թե քանի կաշի ու տեր եք փոխել։ Քանի՞ անգամ դավաճանել ու վաճառվել։

Ու հիմա եկել ու մարդկանց շանտաժ եք անում, լո՞ւրջ… Գուցե դուք ավելի հարուստ եք ու լաչառ, բայց հայ ուսուցիչն ու բժիշկը, բանվորն ու գյուղացին հաստատ ձեզնից խելոք են։ Հարգելի հայրենակից մի թերագնահատի Քեզ։ Դու ավելին ես, Դու արժանի ես ավելիին…Ֆեսբուքյան էջում գրել է բժիշկ ուռուցքաբան Վահե -Տեր Մինասյանը:

Կարդացե՛ք Նաև

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *