Ռոբետ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստան» դաշինքն այսօր քարոզարշավ է իրականացրեց Չարենցվանում: Քարոզարշավի ժամանակ դահլիճում վիճաբանություն սկսվեց Քոչարյանի և հանդիպմանը ներկա կանանցից մեկի միջև:

Կինը նրան մեղադրեց գործարանների թալանի, հաստոցների վաճառքի համար: «Առանց էն էլ տենց ա եղել, որ թվերի՞ց: Գործարանները թալանեցիր, պատերից հետ, ստանոկներից հետ»,- ասաց նա: «Ես ձեզ հրավիրում եմ այստեղ, միգուցե գաք, իմ տե՞ղը նստեք»,- Քոչարյանի արձագանքին՝ տիկինն ասաց, որ շնորհակալ է, սակայն վիճելն ու մեղադրանքները չդադարեցրեց:

Դահլիճում, ի դեպ, տիկնոջ խոսքերից հետո ծափահարություններ հնչեցին: Հանգիստ թողեք, այս կինը եկել է հատուկ մեր հանդիպումը խանգարելու համար, բայց մեր քաղաքացին է, հանգիստ պետք է նայենք,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Այս արձագանքից հետո էլ կինն ու դահլիճը չհանդարտվեցին: Վիճաբանությանը խառնվեցին նաև հանդիպման մյուս մասնակիցները: Այնուհետ տիկնոջը դուրս հրավիրեցին դահլիճից, և հանդիպումը շարունակվեց: Մանրամասն դիտե՛ք ստորև տեղադրված տեսանյութում՝

Կարդացե՛ք Նաև

Կիվե՛ք այս Նյութով

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *