«ՀՀ-ն դեռեւս չի ունեցել մի այնպիսի ղեկավար, որն արցախյան խնդրին հարվածած լինի, Արցախին այդքան կործանարար հարված հասցրած լինի, որքան Ռոբերտ Քոչարյանը»,- այս մասին այսօր վանաձորյան քարոզարշավի ժամանակ ասաց «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» նախընտրական ցուցակում ընդգրկված Ստյոպա Սաֆարյանը, ապա նշեց. «Ռոբերտ Քոչարյանը եղել եւ մնում է Հայաստանի միակ ղեկավարը, որի օրոք բանակցված փաստաթղթում տարածքային փոխանակման եւ սակարկության առարկա է դարձել Մեղրիի տարածքը:

Ընդ որում, ինչպես էլ փորձի ինքն արդարանալ այս քարոզարշավում, դա ոչ թե եղել է Հեյդար Ալիեւի ցանկությունը, որը մերժել էինք, ի դեպ, չի ասում մերժել եմ, ասում է՝ մերժել եմ, որովհետեւ գիտի, որ մերժողները եղել են՝ Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանը: Եվ դա մի ամբողջ ազգի միասնության ու էլիտայի սերուցքի կյանք արժեցավ եւ խորտակված պետականություն ու ինքնիշխանություն, այլ եղել է դա Մինսկի խմբի շրջանակներում, ԱՄՆ-ի, ՌԴ-ի նախագահի մակարդակով քննարկված, եւ անգամ հոկտեմբերի 27-ի առավոտյան Բորիս Ելցինի հետ Ռոբերտ Քոչարյանի քննարկած տարբերակ»:

Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը սպառնալիք է Հայաստանի ամբողջականությանը. «Այսօր , երբ Ալիեւը հիշել է, որ Հայաստանը կարող է զիջել Մեղրին, ապա այդ ղեկավարը եղել է Ռոբերտ Քոչարյանը, եւ այսօր նրա վերադարձը Հայաստանի ու Սյունիքի կործանումն է լինելու»:

Ելույթի վերջում Ստյոպա Սաֆարյանը հորդորեց հեռու մնալ ընտրակաշառքներից. «Ովքեր մտածում են, որ հիասթափված են, թող հիշեն, որ հիասթափությունը ճանապարհ չէ: Եթե գտնում են, որ այնքան հիասթափված են, որ այդ հիասթափությունից դրդված իրենք պիտի 100.000 կամ 200 դոլար վերցնեն, հիշեն՝ մտնում են մեծագույն մեղքի տակ: Մտնելու են մեր բոլորիս անեծքի տակ, չեմ ուզում կանանց ներկայությամբ ավելի դաժան բան ասել: Այո, մտնելու եք այդ ամենի տակ: Թքելու ենք ձեր երեսին, եթե փորձեք հերթական անգամ հերթական հայորդու գերեզմանը նախապատրաստել: Մենք այլեւս զոհաբերության ենթակա սերունդ չունենք»:

Կարդացե՛ք Նաև

Աղբյուր՝

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *