Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, որ Քոչարյանի հարցազրույցը «Հանրային» հեռուստաընկերությանը չի կայանա:

«Հանրային» հեռուստաընկերության հետ պայմանավորվածություն ենք ունեցել, որ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց կտա, և այն պետք է տեղի ունենա նախագահի համար հարմար վայրում, ինչպես դա տեղի է ունենում վերջին բոլոր տարիներին: Նման պրակտիկա կա. այդ կարգավիճակն ունեցող մարդկանց համար հեռուստաընկերությունները հատուկ մոտեցում են ցուցաբերում: «Հանրային» ՀԸ տնօրինությունը կտրականապես դեմ է արտահայտվում, որ լինի արտագնա հաղորդում. «Իրենք պայման դրեցին, որ մենք պետք է գնանք տաղավար»:

«ՉԻ». Փաստորեն, Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է հանգիստ դատի տալ Հանրային հեռուստաընկերությանը, որ իր հանդեպ հատուկ մոտեցում չեն ցուցաբերել: Չեն գնացել Առաջին նախագահի ոտերն ընկել, չեն հարցրել, թե որտեղ է ցանկանում հարցազրույց տալ: Ու այդպես, Տեր-Պետրոսյանը՝ միամիտ-միամիտ, երկու անգամ հասել է «Հանրային» հեռուստաընկերություն ու այնտեղ՝ տաղավարում, խոսել:

Իսկ Քոչարյանը վերին արտի ցորենն է: Զարգացել է ահագին: Արդեն լայաղ չի անում բարձրանալ Նորք: Բայց ահա հասնել Մոսկվա, բարձրանալ ОРТ-ի տաղավար, հարցազրույց տալ Պոզներին, կարելի է: Իսկ Հայաստանում ինքը մենակ «Երկիր Մեդիայի» տաղավարում է հարցազրույց տալիս, կամ՝ «5-րդ ալիքի»: Հատուկ պրակտիկան այս դեպքերում ինչ-որ չի երևացել:

Դրա տեղը պարզ ասեիք, որ Քոչարյանը վախեցել է Պետրոս Ղազարյանի մոտ գնալ. կբռներ, խայտառակ կաներ նրան՝ կասկածելի, անդուր և ոչ պետականամետ հարցերով:

Կիսցե՛ք այս նյութով

Կարդացե՛ք Նաև

Աղբյուր՝

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *