ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է: 2018-ի հեղափոխությունն ինձ համար ազատագրական պայքարի հաղթանակ էր: Իմ ժողովուրդն ազատագրվեց ճորտատիրական հասարակարգից: Մարդիկ ազատագրվեցին սեփական կարծիքը հայտնելու, բողոքի ձայն բարձրացնելու, պահանջելու վախերից:

Ցավով պետք է նշեմ, որ մի մասն, ով կլանի ցանցային համակարգի տիրույթում էր դեռ շարունակում է «տեր» փնտրել, բայց հպարտությամբ պետք է նաև արձանագրեմ, որ մարդիկ ովքեր ապավինում են սեփական ուժերին չեն ընկրկել, քանի որ մաքուր են իրենց խղճի առաջ և գիտեն, թե ինչ է նշանակում համ տեր համ ծառա լինել հայրենիքին:

Կամքից և ուժից են խոսում մարդիկ ովքեր ծնկել են փողի առաջ: Հայրենասիրությունից են խոսում մարդիկ, ովքեր երկրի ռազմավարական օբյեկտների նկատմամբ պետական վերահսկողությունն են զրոյացրել: Այսօր երկրի առջև ծառացած խնդիրներն իրենց համար ընդամենը առիթ են տզրուկի պես հետ կպչելու երակին:
Առավոտից մեկը մյուսին հերթ չտալով բարբաջանքի շքերթ են կազմակերպել: Խորհուրդս ձեզ՝ մի մատնեք ձեր խուճապը: Պարոնա՛յք, դուք մեզ չեք պարտվել, դուք ինքներդ ձեզ եք պարտվել, պարտվել եք այն օրը, երբ ուրացել եք ձեր ծնողին՝ ժողովրդին:

Կիսվիր այս նյութով՝

Կարդացե՛ք նաև

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *