Ով որ հիմա կանգնում է Սերժի ու Քոչարյանի կողքը՝ ազգի դավաճան է, -«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ազատամարտիկների դաշինքի անդամ Վլադիմիր Առաքելյանը։ Նրա խոսքով պատահական չէ այն փաստը, թե ովքեր են հիմա կանգնած այդ ուժերի, նրանց ղեկավարների կողքին.«Նրանց կողքին նախկին թալանչիներն են, հանցագործներ, քրեական գործերով անցնող տարբեր պաշտոնյաներ։ Մի նորմալ, մաքուր անցյալով մարդ չկա։ Ու դա բնավ պատահական չի։

Այդ թալանչիները ուզում են հետ գալ իրենց թալանածը պահելու համար։ Պարզապես ցավալի է, որ ժողովրդի մի հատված կա, որը այդ ամենը չի հասկանում։ Ցավալի է, որ ժողովրդի այդ հատվածը պետք է գնա ու ձայն տա Սերժին ու Ռոբերտին, որ նրանք գան ու իրենց թալանածը ապահով ձեռքերում պահեն։ Բայց  էդպես չի կարելի, պետք է զգոն լինել հասկանալ, ինչ խաղ է տարվում»,-ասաց Առաքելյանը։

Ազատամարտիկը պատահական չի համարում նաև տարբեր զինվորականների, գեներալների այդ ճամբարում հայտնվելը.«Ես միայն Օնիկ Գասպարյանի վրա էի զարմանում, բայց դա էլ պատահական չի։ Այդ նույն Օնիկ Գասպարյանը և մնացած գեներալները. Ազգային հերոս կոչեցյալները կատարել են նույն Ռոբերտի հրամանները, որ պատերազմը տանուլ տանք։ Բայց գալու է այդ օրը, որ բոլորը պատասխան են տալու և ասելու են, թե ինչու այդպես եղավ։ Իսկ եթե հանկարծ երկիրը անցավ դրանց ձեռքը, հավատացեք, որ Հայաստանը ոչնչանալու է։ Բայց մենք դա թույլ չենք տա։

Ես ինքս անձամբ մասնակցում եմ քարոզարշավին և մեծ բավականություն եմ ստանում մեր ժողովրդից։ Ժողովուրդը ընդունում է Նիկոլին ու դրանք հետ գալու շանս չունեն։ Իրենք էլ են դա շատ լավ հասկանում և պատրաստ են դրա համար գնալ ամենակեղտոտ քայլերի։ Դա նրանց բնորոշ է»,-ասաց Առաքելյանը՝ հավելելով, որ այս օրերին էլ տեսնում են սադրիչների քարոզարշավի ժամանակ, որոնք ակնհայտորեն ուղարկված են, որպեսզի սադրանքներ հրահրվեն, միջադեպեր լինեն, որ դրա ֆոնին աղմուկ բարձրանա։ «Սրանք արյուն են ուզում, որը որ իրենց չի հաջողվելու։

Արյուն չեն տեսնելու։ Հունիսի 21-ից հետո նրանց բոլորի տեղը ցույց ենք տալու։ Ինչքան էլ ասեն, թե ժողովրդին իշխանությունը բերում է, տանում է, մենք հո տեսնում են, որ մարդիկ ինքնաբուխ են գալիս։ Իրենց պես ավտոբուսներով մարզից մարզ ժողովուրդ չեն տանում։ Ժողովուրդը իրականում կանգնած է և թույլ չի տա իրենց պես ստահակներին հետ գալ։ Իրենք նպաստեցին պատերազմը տանուլ տալուն, որ Հայաստանում իշխանության գան։ Մտան կառավարական շենքերը ջարդուխուրդ արեցին, ԱԺ նախագահին ծեծեցին, իրենց ամբողջ մաղձը ի ցույց դրեցին, բայց ավելին իրենց չի հաջողվելու։ Նիկոլը պետք է նորից իշխանության գա, որ պատերազմի ժամանակ եղած ամբողջ դավաճանությունը  բացահայտվի։ Ինչքան դավաճան կա այսօր անցել է Ռոբի ու Սերժի կողքը, բայց դա իրենց չի փրկի։ Հայ ազգը հաղթելու է այդ տականքներին»,-ասաց Առաքելյանը։

Մեր զրուցակիցը անդրադարձավ նաև Տեր-Պետրոսյանի օրերս տված հարցազրույցին, Արցախի վերաբերյալ  արված դիտարկումներին։ Առաքելյանը նշեց, որ միշտ հարգել է Տեր-Պետրոսյանին որպես առաջին նախագահ, որպես պատերազմը հաղթած նախագահ, բայց վերջին շրջանում իրեն դուր չի գալիս այն փաստը, որ առաջին նախագահը, ՀԱԿ-ը Ռոբերտ Քոչարյանին ու Նիկոլ Փաշինյանին  նույն նժարի վրա են դնում. «Ես դա ցավով եմ ասում, այդպես չպետք է անեն իրենք։ Տեր-Պետրոսյանը կարող էր հայրաբար ժամանակին խորհուրդներ տալ Նիկոլին, երբ նա սխալ էր անում։

Իսկ ինչ վերաբերում է  ոչմիթիզականությանը, ապա ես էլ եմ ոչմիթիզական եղել, ես եղել եմ պատերազմի դաշտում, զոհեր եմ տվել, ընկերներ եմ կորցրել ու չի կարելի  ոչմիթիզականներին մեղադրել իրենց դիրքորոշման համար։ Մենք կռված տղաներ ենք, քաղաքականությունից քիչ ենք հասկանում։ Իսկ թե հետագայում ինչ կլինի, հողերը հետ կբերենք, թե ոչ, Հադրութը, Շուշին նորից մերը կլինի, թե ոչ, դա ժամանակի հարց է ու ժամանակը ցույց կտա»,-եզրափակեց Առաքելյանը։

Կարդացե՛ք նաև

Աղբյուր՝

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *