Գելափի սեփականատերը Ռոբերտ Քոչարյանի թիմակցի բիզնես գործընկերն է

Բաղրամյան 26 տելեգրամյան աիքը գրում է.

Պարզվում է՝ հայաստանյան Գելափի սեփականատեր, բիզնեսմեն Արամ Նավասարդյանը Ռոբերտ Քոչարյանի թիմակից, «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ծրագրերի գրասենյակի ղեկավար Էդուարդ Բեզոյանի որդու բիզնես գործընկերն է։ Մինչև 2018թ-ը Արամ Նավասարդյանին է պատկանել «Կարամ» ՍՊԸ-ի 33% բաժնեմասը, իսկ 2018թ-ին սոցիոլոգ-բիզնեսմենն այն վաճառել է Կարեն Բեզոյանին։

Վաղը բիզնեսմեն Արամ Նավասարդյանը պատրաստվում է հրապարակել հերթական «հետազոտության» արդյունքները։ Իհարկե, անլուրջ կգտնվենք, եթե ինչ-որ օբյեկտիվ պատկեր ակնկալենք այդ բիզնեսմեն-մարքեթոլոգ-սոցիոլոգից, բայց պետք է արձանագրենք, որ զզվելի է, երբ ընտրություններից մեկ օր առաջ հանրությանը փորձում են մոլորեցնել կեղծ հարցումներով և դրանով հող պատրաստել հետընտրական պորցեսների համար։ Յուրաքանչյուր իրեն հարգող հետազոտական կենտրոն նախընտրական քարոզարշավի ընթացքում որևէ հարցում չի անում և արդյունք չի ամփոփում (օրինակ՝ IRI-ը)։

Հիշեցնենք, որ այսօր հրապարակվել էր՝

«Հայաստան» դաշինքի օգտին կքվեարկի հարցվածների 28,7 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին՝ 25,2 տոկոսը, «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին՝ 10,8 տոկոսը։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց «Գելլափ ինթերնեշնլ» ասոցիացիայի ներկայացուցիչ Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով հարցումների արդյունքները, թե քաղաքացիները հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին են քվեարկելու։

«Ըստ հարցումների՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կքվեարկի հարցվածների 5,4 տոկոսը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության օգտին՝ 5,2 տոկոսը, Շիրինյան, Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքին՝ 2,8 տոկոսը, Հանրապետություն կուսակցության օգտին՝ 2,6 տոկոսը, Հայ ազգային կոնգրեսի օգտին՝ 1,5 տոկոսը, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության օգտին՝ 1,2 տոկոսը, 5165 ազգային պահպանողական շարժման օգտին՝ 1,0 տոկոսը, «Հայոց հայրենիք» կուսակցության օգտին՝ 0,8 տոկոսը, Ազգային-ժողովրդավարական բևեռի օգտին՝ 0,7 տոկոսը, Արդար Հայաստան կուսակցության օգտին՝ 0,6 տոկոսը, Ինքնիշխան Հայաստան կուսակցության օգտին՝ 0,4 տոկոսը, այլ՝ 1,1 տոկոսը, հարցմանը հրաժարվել է պատասխանել հարցվածների 5,2 տոկոսը, «ոչ մեկին» պատասխանել է հարցվածների 2,7 տոկոսը, դժվարացել է պատասխանել հարցվածների 4,1 տոկոսը»,-մանրամասնեց Նավասարդյանը։

Հարցին՝ մասնակցելո՞ւ են արտահերթ ընտրություններին, հարցվածների 51,1 տոկոսը պատասխանել է՝ «միանշանակ մասնակցելու եմ», 11,4 տոկոսը՝ «ավելի շուտ մասնակցելու եմ», 13,8 տոկոսը՝ «ավելի շուտ չեմ մասնակցելու», 22,9 տոկոսը՝ «միանշանակ չեմ մասնակցելու», հարցին դժվարացել է պատասխանել է հարցվածերի 0,7 տոկոսը։ «Միանշանակ մասնակցելու եմ» ցուցանիշը որոշակի չափով նվազել է։

Հարցումներն իրականացվել են հեռախոսով, ընտրանքի ծավալը եղել է 1105, հետազոստության ընտրանքային սխալը՝ +-3 տոկոս, հետազոտությունն իրականացվել է հունիսի 14-16-ն ընկած ժամանակահատվածում։

«Վերջին 11 տարվա ընթացքում մեր կազմակերպությունն ու անձամբ ես այսքան ճնշումների փորձեր չէինք զգացել, մասնավորապես, նաև իշխանական թևից»,– հայտարարեց Նավասարդյանը։

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *