Երեւանից երկու վիրաբույժ սանավիացիայի միջոցով մեկնել են Գորիս՝ Արցախից Երեւան ուղեւորվող ավտոբուսի վարորդի կյանքը փրկելու համար տեղի բժիշկներին օգնելու նպատակով: Մյուս՝ 4 տուժածների վիճակը միջին ծանրության է։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին «Հայկական ժամանակին» հաղորդեցին առողջապահության նախարարության լրատվական բաժնից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքին մասնակիցներ ապահովելու համար Արցախից Երևան է ժամանել մոտ 100 ավտոբուս, նրանցից մեկը, սակայն, վթարվել էր Գորայք համայնքի Սառնակունք գյուղի մոտակայքում, 5 հոգի տեղափոխվել էին հիվանդանոց։  Նրանցից 4-ը՝ կանայք ու երեխաներ են, մյուսը՝ ավտոբուսի վարորդն է:

Կարդացե՛ք Նաև

Աղբյուր՝

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *