Սյունիքում Փաշինյանի հանդիպումներն իսկապես շատ տպավորորիչ էին

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Հայաստանի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը

Ինչպես եք գնահատում  Նիկոլ Փաշինյանի այցելությունը Սյունիքի մարզ՝ հաշվի առնելով, որ հակառակ թևից պնդումներ են անում, որ այդքան մարդ բերվել էր Երևանից, տեղից մարդ չի եղել այդ հանրահավաքներին: Դուք, որ տեղում հետևում էիք իրադարձություններին, ինչպիսի տպավորություն ստացաք:

Դրանք անիմաստ խոսակցություններ են: Մարդկանց ընդունելությունը, ոգևորությունը ակնհայտ էր և Ագարակում, և Մեղրիում: Իհարկե, ես ավելին շատ Մեղրիի մասին կարող եմ կարծիք հայտնել, բայց ամեն դեպքում Կապանի հետ ևս կապեր ունեմ ընկերական, բարեկամական: Հանդիպումներն իսկապես շատ տպավորորիչ էին: Էդ որ ասում են՝ Երևանից մարդ են բերել, ես դրա մասին իմ կարծիքը հայտնել եմ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, երբ Մեղրիի հյուրանոցներում տեղ չկար: Ամոթ, է գոնե ձենները կտրեն:

Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, ասաց, որ այն կազգայնացվի, հանրությանը կվերադարձվի: Դուք ինչպե՞ս եք սա գնահատում սա:

Ինքն ուրիշ ձև ասաց, ասաց՝ կոպեկներով սեփականացրած գործարանը հետ կբոերեն: Ես դրա մասին բազմիցս ասել եմ, փաստերով ներկայացրել եմ, թե ինչ պայմանով է մասնավորեցվել: Այնտեղ պայմանագիրն այսպես է եղել. 132 մլն դոլարով վաճառվել է, միայն առաջին տարում ունեցել է 145 մլն դոլարի շահույթ:  Ընդ որում, երբ վաճառվել է, վճարումը պետք է կատարվեր 3 տարում՝ մաս-մաս: Այսինքն հենց այնպես կոմբինատը վերցրել են, տարվա շահույթից մաս-մաս տվել են և 2-3 տարում լրիվ դարձել է իրենց սեփականությունը: Այսօր Քաջարանի կոմբինատը կառավարում է ամբողջ Սյունիքի մարզը:

Օլիգարխիան կառավարում է այնտեղ տարիներ շարունակ: Ասում են՝ այնտեղ և Կարեն Ճշմարիտյանը մասնաբաժին ունի, Ռոբերտ Քոչարյանի մասին էին ասում: Կոմբինատի ադմինիստրացիան, եթե չեմ սխալվում, 12 տոկոս սեփականություն ուներ, հետո ձեռքից խլել են: Այդպիսի խոսակցություններ շատ կային: Այսօր մեր պետության հզոր և արտահանվող, ապագա ունեցող ձեռնարկությունն է: Քաջարանի կոմբինատը համաշխարհային մաշստաբի ձեռնարկություն է, ամբողջ աշխարհը ճանաչում էր այդ կոմբինատը: Այն պետություն էր պետության մեջ: Ես չգիտեմ, թե Փաշինյանն ինչ նկատի ուներ, ինչ ձևով դա պետք է արվեր, բայց ամեն դեպքում պետք է այդ ձեռնարկությունում կարգուկանոն մտցվի, որ այդ ձեռնարկությունը ժողովրդին չստրկացնի:

Այնտեղ գիտե՞ք ինչ էին արել, հավաքել էին մանկապարտեզներ, դպրոցներ, հավաքել էին բոլորին, ասել՝ նկարելու ենք, և եթե որևէ մեկը գնա Փաշինյանի հավաքին, գործից ազատելու ենք: Դա ի՞նչ է նշանակում, այդ ֆեոդալական կարգերը, էդ բդեշխները, որ գոյություն ունեն Սյունիքում, և ոչ միայն Սյունիքում: Նախկինների ժամանակ մարզպետարանները, համայնքները մի խնդիր են ունեցել, ինչ ուզում են անեն, ոնց ուզում են գողանան, 5 տարին մեկ ընտրությունների ժամանակ ձայներ պետք է բերեն, վերջ: Իրենք դրանով իրենց աշխատանքը համարում են ավարտված: Ոչ  դպրոց են վերանորոգել, ոչ մանկապարտեզ են կարգի բերել, ոչ աշխատատեղեր են ստեղծել, իրենց խնդիրը եղել է ձայն բերելը: Եվ մի կարևոր բան, այսօր մի քմ ազատ տարածք չեք կարող գտնել: Ես համոզված եմ, որ այս ընտրություններում իշխանությունը կպահպանի իր դիրքերը, և պետք է վերանայվի, պետք է անձնագրավորում արվի ամբողջ հանրապետությունը:

Հողերն ում է պատկանում, ինչ ձևով են սեփականաշնորհել, անտառները, արոտները, ամեն ինչ մասնավորեցվել են: Այսօր մարդիկ չեն կարողանում անասնապահությամբ զբաղվել, հողագործությամբ զբաղվել, որովհետև ամեն ամեն մեկը մեկի սեփականությունն է: Հսկայական վարձակալության փողեր են վերցնում, տալիս սրան-նրան: Ինչո՞ւ պետք է այդպես լինի, պետության հարստությունն ինչո՞ւ պետք է մի քանի բդեշխի, խուլիգանի ձեռքն ընկնի: Մենք հիշում ենք, թե ինչ խուլիգանություն կազմակերպեցին Ագարակում Նիկոլ փաշինյանի այցի ժամանակ: Այդ նույն բանը սպասվում է ամբողջ հանրապետությունով, որովհետև դա են ստեղծել նախկինները:

Իշխանափոխությունը, որ եղավ, մտածում էին՝ վայ, ժողովրդավարություն է, հիմա սրանք կխելոքանան, կսկսեն աշխատել, բայց չհասկացան, որ օձը հենց քնից արթնանում է կծում է, հենց տաքացնում են, կծում է: Թույլ տվեցին, որ սրանք նորմալ իրենց բիզնեսներն աշխատեցնեն, ատկատներ չէին պահանջում իշխանությունները, ու հիմա մի ահավոր վիճակ է ամբողջ հանրապետությունում: Կրկնում եմ, պետք է ամբողջ երկրով մեկ պասպորտիզացիա արվի, քանի որ բոլոր համայնքապետերը, այդ իշխանիկները մի խնդիր են ունեցել՝ գողանալ, միայն թե ընտրություններն ապահովեն:

Նիկոլ Փաշինյանը նաև Վահե Հակոբյանին դիմելով հայտարարել է՝ շուտով քո ոտքերի ու ձեռքերի դողը վերադառնալու է:

Շատ ճիշտ է ասել: Դուք գիտե՞ք, թե Վահե Հակոբյանն իրեն ոնց է զգում Սյունիքի մարզում: Քաջարանի կոմբինատի նայողն է: Չար լեզուներն ասում են՝ կոմբինատը Քոչարյանինն է, իսկ նայողը Վահե Հակոբյանն է: Նա շատ մեծ ազդեցություն ունի կոմբինատի վրա: Ցանկացած քաջարանցու, կապանցու հարցրեք, թե ո՞վ է տիրություն անում Քաջարանի կոմբինատը: Եթե իրենք անգամ եկել են հասել նրան, որ Արծվանիկի պոչամբարով ժողովրդին կաշառել են,ամեն մի ընտանիքի ամսական 40 հազար դրամ փող են տալիս, որ ձենները կտրեն, որովհետև դա այդ գյուղի համար էկոլոգիական աղետ է:

Գյուղապետն ասել էր՝ եթե չընտրես, էդ 40 հազարը կոմբինատը կտրելու եմ: Քաջարանի կոմբինատին պետք է սատկացնեն, էդ շահույթները տան նաև այդ մարզին, ոչ թե դնեն մի քանի մարդու գրպանը: Ես չգիտեմ, թե գերմանացիներն ինչ դերակատարում ունեն, դրանց հետ պետք է լուրջ խոսել, հասկանալ, թե ինչ գերմանացիներ են, սրանց կողմից նշանակված մարդիկ են, թե ոչ: Մի խոսքով, այստեղ լուրջ հարցեր կան: Նաև Ագարակի կոմբինատն էլ թող լավ ուսումնասիրեն: Ընդհանրապես, Հայաստանով մեկ բոլոր այդպիսի ընկերությունները, որոնք ազդեցություն ունեն մարդկանց վրա, պետք է ստուգվեն, հետո ինչ, որ մասնավոր գորխարաններ են:

Այս երկրում արհմիություններ չկան, գործատուները ոնց ուզում վարվում են հասարակ աշխատող դասակարգի նկատմամբ: Ստրկատիրական պայմաններ են: Փաշինյանը ասելուց բացի պետք է կոնկրետ գործեր անի: Հիմա ասել է, որ հուլիսի 15-ից լրիվ ուրիշ վիճակ է լինելու, ժողովուրդը լուրջ սպասում է դրան:

Վտանգ չկա՞, որ Սյունիքի այդ բդեշխիկները կարող են հաջողություն գրանցել:

Նրանք վերջացել են, այլևս գոյություն չունեն: Այսօր մեծ-մեծ խոսում են, բայց իրականում վերջացած են: Երեկվա հանրահավաքը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը լուրջ աջակցություն ունի Սյունիքում, բայց դա առաջին հերթին հանրության վերաբերմունքն  է Քոչարյանի մաֆիային: Ժողովրդի մեջ կարծիքները տարբեր են: Օրինակ ժողովրդի մեջ դրական է նայվում «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը: Մարդիկ քաղաքականությամբ զբաղվողներից լավ են հասկանում իրավիճակը:

Մենակ ժողովրդին չխխաբեն, ինչ ասվում է, արվի: Հույս ունեմ, այդ ձևով հնարավոր է երկիրը կարգի բերել: Դատական համակարգը փոխել: Այս քարոզարշավը նաև ցույց տվեց, որ նորմալ մարդիկ շատ կան, և ով էլ գա իշխանության, իսկ ես համոզված եմ, որ նախկինները չեն գալու, այդ մարդկանց պետք է օգտագործել: Մենք այնվիճակում չենք, որ կադրերը լիքն են, ուրիշ կադրերի կարիքը չկա: Լավ կադրեր կան, պետք է բոլորին ընդգրկել: Ես վերջին տարիների փաշինյանի բացթողումները ես կապում եմ հենց կադրային քաղաքականության հետ: Այս հարցում իշխանությունը ճիշտ չվարվեց: Պարտադիր չէ, որ բոլոր ուժերը խորհրդարան մտնեն, կարող են գործադիրում օգտագործել նրանց հնարավորությունները: Այսօր ազգն ամբողջությամբ պետք է մոբիլիզացվի, հանրապետությունում կարգուկանոն հաստագվի, օրենքը սկսի գործել, որ կարողանանք այս վիճակից դուրս գալ: Գործող իշխանությունը պետք է հասկանա, որ միայն իրենք չեն, թքող ընդգրկեն այլ ուժերի լավ կադրերին:

Կարդացե՛ք Նաև

Աղբյուր՝

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *