«Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքի իր էջում Հանրապետության հրապարակում ընթացող Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքից լուսանկար է հրապարակել գրել է:

Նրանք կան, նրանք մեր կողքին են, «կուշտ եւ անվտանգ վանդակ» ընտրողները։ Չհասկանալով, որ վանդակը լինելու է, սակայն այդ վանդակում «կուշտն ու անվտանգը»՝ այլեւս ոչ։
Վստահ եմ, որ նրանք մեծամասնություն չեն։ Նաեւ շատ չեմ անհանգստանում այսօրվա «քոչարյանական հրապարակից», քանի որ գիտեմ, թե այդ «կուշտ»-ի կարոտների մեծ մասին քանի օրվա կուշտ լինելու գումարով են բերել հասցրել Երեւանի կենտրոն։ Արցախից բերվողների մի ավտոբուսն էլ վթարվել է, կան վիրավորներ։

Վաղը չէ մյուս օրը Հայաստանի քաղաքացին իր խոսքը կասի։ Հավատում եմ, որ նա ընտրելու է ազատությունը եւ ինքնիշխանությունը։ Որ նա մերժելու է Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը, պապալավոկն ու գանձագողությունը, ռուսական գաղութ դառնալը եւ իզգոյացումը։

ՀԳ․ «Հայասպան» դաշինքի անգամ գույներն են օտար եռագույնի մեջ՝ կարմիր, կապույտ, սպիտակ… Այս գույներին մեկ էլ թուրքական մեղեդիներն են պակասում՝ Հայաստանի համար ռուս-թուրքական ապագայի վտանգը գուժելու համար։

Կարդացե՛ք Նաև

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *