Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան էջում գրել է:

Բարև,

Գիտեմ կկարդաս գրածս, որովհետև հենց քեզ է ուղղված։

Քեզ եմ ուղղում խոսքս, որովհետև հենց քեզ եմ համարում երկրի արժանապատիվ, հպարտ ու գիտակից քաղաքացի:

Որովհետև քո մեջ եմ տեսնում այն բարձր քաղաքացիական գիտակցությունը, որով առաջնորդվելու ես ընդամենը 1 օր անց։

Գիտեմ, որ տարիներով պայքարել ես երկրիդ, ազգիդ ու երեխայիդ ապագայի համար, ու դեռ էլի պատրաստ ես պայքարել… գիտեմ որ կրում ես հեղափոխության վեհ գաղափարները, գիտեմ որ միտքդ արդար է, իսկ կամքը՝ անկոտրում։ Գիտեմ, որ նպատակներդ բարի են, որոնց համար էլ պայքարում ես։

Այո… մեր երկրում անելիք շատ կա, խնդիրներ շատ կան, տարիներով անհամար հարցեր կան չլուծված … բայց պետք է անել, պետք է տեր կանգնել էս երկրին, պետք է փրկել ու զերծ պահել էս երկիրը անհայրենիք դավաճաններից, նախկին թալանչիներից, կոռումպացված նախկին պաշտոնյաներից, ստահոդ լուրեր տարածողներից, բանակը ազգի դեմ հանող մարդակերներից…

Ես հավատում եմ 2018 թվականի քո տված հեղափոխական պայքարին։

Հավատում եմ անարդարության դեմ կռիվ տվող քո տեսակին։

Հավատում եմ երկիրը կեղեքողների դեմ կռիվ տվող քո համառ ոգուն։

Հավատում եմ կայուն պետություն կառուցելու քո ազնիվ ձգտումներին։

Հավատում եմ գալիք ապագային ու վաղվա օրվան։

Հավատում եմ, որ Հայաստանում ԱՊԱԳԱ ԿԱ ՛, ու այդ ապագան միասին ենք կերտելու։

Հավատում եմ քո ընտրած ԱՊԱԳԱՅԻՆ։

Կարդացե՛ք Նաև

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *