Այս պահի դրությամբ մենք արձանագրել ենք ընտրակաշառքի մոտ տասը դեպք: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։ Նա նշեց, որ «Անկախ դիտորդի» երկարաժամկետ առաքելության երկարաժամկետ դիտորդները այս տասը դեպքերից բացի ընտրակաշառք բաժանելու բազմաթիվ ահազանգեր են ստացել. «Կոնկրետ դեպքերը, որոնք համարել ենք, որ տեղեկություններ ունենք բավարար չափով, որ կարող ենք քրեական հետապնդում սկսել, տասն են, հանցագործության մասին հաղորդումներ ենք ներկայացրել»,-ասաց Իոաննիսյանը:

Արձանագրվել են վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր՝ քրեական օրենսգրքով արգելված դրսևորումներով: Իոաննիսյանի խոսքով՝ դա մասնավորապես արվում է համայնքային մակարդակում, համայնքապետերի կողմից պարտադրվում է մարդկանց մասնակցել հանրահավաքների. «Պարտադրանքի մասով մենք ֆիսքել ենք մեկ դաշինքի կողմից»,-հավելեց նա:

Բացի այդ, «Անկախ դիտորդը» այս ընթացքում արձանագրել է թեկնածուների կողմից ապացույցների կեղծման դեպքեր, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիությունը թաքցնելու դեպքեր, քարոզարշավը խոչընդոտելու դեպքեր, ընտրողներին պարտադրանի դեպք առողջապահական հիմնակներից մեկում:

«Մենք շատ ավելի լայն սպեկտորի են ահազանգեր ենք ստանում: Երեկ արձանագրել ենք էներգետիկ կազմակերպություններից մեկում են հետևյալը, երբ պարգևավճարը, որ ստանում են լավ աշխատանքի համար, այս ամիս ստանալու են դաշինքներից մեկին ընտրելու համար: Միանգամից ասեմ, որ այդ դեպքը Գազպրոմին և Հայաստանի Էլացանցերին չի վերաբերում, բայց մենք ունենք Գազպրոմի և Հայաստանի էլցանցերի մասով իրենց աշխատակից ընտրողներին պարտադրելու ահազանգեր»,-ասաց նա:

Իոաննիսյանը նաև նշեց, որ այս անգամ տրվում է մոտ 100.000 դրամ ընտրակաշառք, հիմնականում խոստում է տրվում, բայց արձանագրեց՝ ընտրակաշառքի խոստումը նույնպես հանցագործություն է և սպառնում է ազատազրկում մինչև յոթ տարի, և նույն կերպ ընտրակաշառք խնդրելը հանցագործություն է, որը սպառնում է ազատազրկում մինչև երեք տարի:

Կարդացե՛ք նաև

Աղբյուր՝

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *