Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան էջում գրել է: Էս ֆեոդալական, полуկռիսական, ջուջուբուլուզի* ծառերով սեփական աշխատակիցներին ու ենթականերին վախացնող, բռնաճնշումներով սպառնացող պրոֆեսուրան ա առողջապահությանդ գեներալիտետը։
Ու նրա փառապանծ բժշկական անցյալը չվկայակոչեք։ 30 արծաթով ծախված Հուդան էլ վախտին առաքյալ էր։
Ու ասեմ, էս տեսակ գալստուկավոր խուլիգաններով վխտում է բժշկական վերնախավը։ Տո խի միայն վերնախավը…

Հիվանդանոցի տնօրենի նախընտրական սպառնալիքները իր աշխատակիցներին։
«Ես ասեմ՝ ես ինքս «Հայաստան» դաշինքի 20 համարն եմ, դա շատ բարձր տեղ ա, այսպես ասած, «պոլնի պռախոդնոյ» տեղ ա…
… Եկել եմ, որ հորդորեմ ձեզ բոլորիդ և պահանջեմ բոլորից, որ գնաք ընտրությունների։ Ավելին ասեմ՝ ես, էսօր լինելով «Հայաստան» դաշինքում, տեխնիկապես հնարավորություն ունեմ ստուգելու ցուցակները, ստուգելու՝ ով ա գնացել ընտրությունների։ Ես կարող եմ բան ցույց տալ ձեզ: Սա իմ մանդատն ա, վկայականն ա, որպես պատգամավորի թեկնածու, որը որ էսօր ինձ պատգամավորի ստատուս ա տալիս՝ ամեն ինչ, անձեռնմխելիությունից ելնելով, վերջացրած ինֆորմացիային տիրապետելը։

Ես անելու եմ, ընտրություններից հետո վերցնելու եմ ցուցակները, ունեմ ձեր բոլորի հասցեները, անուն ազգանունները և տեսնելու եմ՝ ով ա գնացել ընտրության և ով չի գնացել ընտրության։ Հավատացեք, ով չի գնացել ընտրության ես դիտարկելու եմ իմ խոսքը չկատարող, իմ խնդրանքը, իմ հորդորը, իմ պահանջը չկատարող։ Իսկ եթե որևէ մեկը այստեղ նստածներից չի կատարել տնօրենի խնդրանքը, հորդորը, պահանջը, տնօրենը և ամբողջ տնօրինությունը բացարձակ նույն և շատ ավելի կոշտ վերաբերմունք է ունենալու էդ մարդու նկատմամբ։

Էդպիսի արտահայտություն կա չէ՞, համարժեք պատասխա։ Չէ, պատասխանը համարժեք չի, պատասխանը խիստ անհամարժեք պիտի լինի, որովհետև էսօր, դուք որոշում եք իմ երեխայի, իմ թոռան բախտը: Եթե լիներ իմ ճակատագրի հարցը, Ես կարող ա ինչ որ բան հանդուրժեի, բայց դուք որոշում եք իմ սերունդների ճակատագիրը, ինչպես նաև Ես եմ որոշում ձեր սերունդների ճակատագիրը»…

…«Ես, հանձնարարել եմ նաև բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին, որպեսզի գործընթացը ամսի 20-ին, կիրակի օրը, իրենք ստուգեն, իրենք հետևողական լինեն, մի քանի անգամ կարող ա ձեզ զանգեն, էնքան, մինչև դուք չգնաք ընտրությունների։ Դա պարտադիր պահանջ է»։…
…«Շատ լավ գիտեմ, որ օրենք կա հիվանդանոցներում, դպրոցներում, մշակույթի օջախներում և այլն, քարոզչություն կատարել չի թույլատրվում, քարոզչություն կատարողը պատժվում է և ես օրենքի առաջ միշտ եղել եմ պարզ։ Չնայած ընդեղ գումարը մեծ չի, մի 200 հազար դրամ ա, բայց անգամ 2 լումա վճարել չեմ ցանկանում, որովհետև դա ոչ թե գումարի խնդիր ա, այլ օրինապաշտության։ Ես իմ օրինապաշտությունը պահում եմ, մի ընկալեք սա որպես քարոզչություն։

Բայց Ես ուզում եմ ձեզ տեղյակ պահել ևս 2 հանգամանք, շատ կարևոր հանգամանք։ Հիշեցնեմ, առաջինը պարտադրանքս է, հորդորս որ գնաք ընտրությունների։ Երկրորդը։ Մենք բոլորս աշխատում ենք Մայր աթոռին պատկանող կառույցում, հիվանդանոցը պատկանում է Մայր աթոռին։ Մայր աթոռի միանշանակ, միանշանակ դիրքորոշումը՝ սկսած դեկտեմբերից, պատերազմից հետո, Վեհափառ հայրապետի առաջին ուղերձից և դրանից հետո ևս 3 անգամ հաստատված… Մայր աթոռի դիրքորոշումը հետևյալն է, որ ներկա իշխանություններն ապաշնորհ են, տապալել են ամեն ինչ և նրանք պիտի հեռանան։ Սա, Ես ձեզ տեղեկացնում եմ Մայր աթոռի դիրքորոշումը։ Դուք բոլորդ աշխատում եք մայր աթոռի կառույցում, Էջմիածնի կառույցում, եկեղեցապատկան կառույցում։ Իմացեք, որ ձեր գործատուն ունի էդ դիրքորոշումը։…

Եվ, Ես քանի որ արձակուրդում եմ, կարող եմ ասել, դա երբեք հնարավոր չի դիտել որպես պաշտոնական դիրքի չարաշահում։ Ես ինքս՝ ձեր ղեկավարը, ձեր բուժհիմնարկի առաջնորդը, Ես ինքս արել եմ իմ ընտրությունը, և դուք գիտեք իմ ընտրությունը, ուրիշ բան ձեզ չեմ ասել։
Նորից եմ կրկնում, հավատացեք, էսօր կան մեխանիզմներ, որպեսզի մենք ստուգենք, թե ովքեր են գնացել ընտրության, և կան բավականաչափ հետաքրքիր, Ես տեղյակ էլ չէի, սոցիոլոգիան շատ-շատ ստույգ գիտություն է, սոցիոլոգիորեն և ստատիստիկորեն դատաբեյսերով կան բավականաչափ լուրջ ֆորմուլաներ, բանաձևեր, մեխանիզմներ, որպեսզի մոտավորապես ճշտվի հավանականությամբ, տոկոսային հավանականությամբ, ԹԵ ՈՎ ԻՆՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՏԱՐԵԼ»։

P.S. Իմ միամիտ ժողովուրդ, ոչ մի ստուգման մեխանիզմ չկա։ Այստեղ նշված վերահսկման սպառնալիքը մաքուր խաբեբայություն է։ Իսկ եթե ինչ որ մեկը նման ստերով Ձեզ կսպառնա, խնդրում եմ իմաց արեք։

*ջուջուբուլուզի ծառ — ջուջուն հավն է, բուլուզը բլուզը, շորը։ Ջուջուբուլուզի ծառը ծաղրական խոսք է, ծառ, որի վրա աճում են հավեր և բլուզ։ Չիմացողին թվում է խորհրդավոր մի բույս, իսկ իմացողները հասկանում են, որ մեկին հիմարացնելու համար խրթին խոսք են ասում։

Երբ պրոֆեսորը դառնում է ընտրատասովչիկ, դիտե՛ք տեսանյութը ստորև՝

Կարդացե՛ք Նաև

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *