Փայլակ Ուրուսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է։Ես, ՀՀ քաղաքացիս, կոչ եմ անում բոլոր իմ հայրենակիցներին վաղը միասնաբար մասնակցել ԱԺ ընտրություններին, որպեսզի կրկին անգամ վերահաստատենք մեր՝ ժողովրդի լեգիտիմ իշխանությունը։ Ղարաբաղի կլանը ներքին խուժանի հետ, օգտվելով երկրում ստեղծված ծանր ֆորս մաժորային իրավիճակներից նորից ուզում է բռնազավթել մեր պետականությունը։ Այսօր մենք պետք է պատրաստ լինենք դիմակայելու ներքին խուժանի և ղարաբաղյան կլանի կողմից սպասվող հավանական սադրանքներին և դավադրություններին, նրանք անդադար ահաբեկչական կոչեր են հնչեցնում ժողովրդի դեմ:

Մենք չպետք է թույլ տանք, որ նորից կրկնվեն 1999 թվականի հոկտեմբերի 27-ը, 2004֊ի ապրիլի 12-ը, 2008֊ի մարտի մեկը և որ նրանք նոր դավադրություններ իրականացնեն մեր երկրում, մի խոսքով՝ ղարաբաղյան կլանին ու ներքին խուժանին չպետք է հնարավորություն տրվի, որ նրանք նորից բռնազավթեն ժողովրդի իշխանությունը։ Բացի այդ, որպեսզի աշխարհի գերտերություններն ու մյուս երկրները մեզ հետ հաշվի նստեն՝ մեզ հետ խոսեն հավասարի իրավունքով, մեզ անհրաժեշտ է ունենալ բարձր լեգիտիմությամբ իշխանություն:

Ուստի բոլորս պետք է վաղը՝ հունիսի 20֊ին, մեկ մարդու նման, միասնաբար մասնակցենք ԱԺ ընտրություններին և 2018 թվականի հեղափոխության թավշյա մանդատը փոխարինենք պողպատյա մանդատով, որով և կհաստատենք իրավունքի ու օրենքի դիկտատուրա։ Դե ուրեմն, հունիսի 20֊ին, մենք պարտավոր ենք այն հասցնել իր տրամաբանական ավարտին, որպեսզի ղարաբաղյան մաֆիայի կլանին ու ներքին խուժանին վերջնականապես շպրտենք պատմության աղբանոց:Մեր քվեաթերթիկն է ՔՊ3 Ապագա կա ԱպագաՄենք՝ ժողովուրդն է տերը մեր երկրի…

Կարդացե՝ք Նաև

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *