Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատաքննությունը։ 

Դատավոր Դանիբեկյանը նիստի մեկնարկին նշեց, որ դատավարությունը շարունակելու համար խոչընդոտ է ի հայտ եկել․ եթե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը պատգամավորի կարգավիճակ ստանան, խնդիր է առաջանալու՝ նրանց պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման հետ կապված։ 

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը գլխավորում է «Հայաստան» դաշինքը, իսկ Արմեն Գևորգյանն զբաղեցնում է դաշինքի ընտրական ցուցակի 5-րդ հորիզոնականը։ Գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանը, մինչդեռ, առարկեց դատարանի այս հայտարարության դեմ՝ ասելով, որ դատական նիստերը հետաձգելու պատճառներ չկան․ «Պարզ էր, որ դատարանը գտնում է, որ նրանք ձեռք են բերում անձեռնմխելիություն և նրանք նկատմամբ քրեական հետապնդման ենթարկելու համար պետք է անձեռնխելիությունը հաղթահարվի։

Բայց Սահմանադրության կարգավորումներն այլ ձևակերպումներ ունեն։ Մասնավորապես՝ պատգամավորի անձեռնմխելիությունը սահմանող նորմն ունի հետևյալ բովանդակությունը․ ԱԺ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում չի կարող հարուցվել՝ առանց ԱԺ համաձայնության և չի կարող զրկվել ազատությունից՝ առանց ԱԺ-ի։ Սա նշանակում է, որ երկու իրավիճակում անձեռնմխելիության հարց կարող է քննարկվել, մենք ազատությունից զրկելու հարց չենք քննարկում, որովհետև խափանման միջոցն ազատությունից զրկելու հետ կապված չէ, իսկ մնացածը վարույթի ավարտի հարցեր են»։ Դատախազի խոսքով՝ քրեական հետապնդում հարուցելու փուլը վաղուց ավարտված է․ «Մենք կարծում ենք, որ անձեռնմխելիության խնդիր չի առաջանա»։

Դատախազը չպատասխանեց հարցին՝ հնարավո՞ր է դատավորին ինքնաբացարկ հայտնեն, եթե նա շարունակի պնդել, որ առկա է անձեռնմխելիության հարց։ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանի կարծիքով էլ, քրեական գործը պետք է կասեցվի, քանի որ Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանը պատգամավորի ընտրված թեկնածուներ են։ Չնայած դատախազության առարկությանը, այնուամենայնիվ, դատարանը որոշեց մեկ ամսով հետաձգել գործի քննությունը՝ հաջորդ նիստը նշանակելով օգոստոսի 3-ին՝ ժամը 13։00-ին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝

Կարդացե՛ք նաև

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *