Factor.am թելեգրամյան ալիքը հրապարակել է:

Երեք տարի առաջ հայաստանյան քաղաքական դաշտը սևերի և սպիտակների բաժանած Հայկ Մարությանն այսօր ինքն է հայտնվել սևերի դաշտում: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դժգոհ է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն արտահերթ ընտրությունների ժամանակ չի աջակցել Փաշինյանի թիմին: Վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը Factor TV-ին տված հարցազրույցում հաստատել էր, որ Հայկ Մարությանի հետ հարաբերությունները լարված են:

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Հայկ Մարությանի հրաժարականի պատճառ չի տեսնում: Նա հիշեցնում է Արայիկ Հարությունյանի՝ նախկինում ասված խոսքերը, որ Մարությանի քաղաքապետ դառնալուց հետո խնդիրներ են լուծվել: Հայկ Մարությանի և Նիկոլ Փաշինյանի լարված հարաբերությունների մասին տեղեկություններ տարածվեցին 2020 թվականի կեսերին։ Ըստ ամենայնի՝ հակասությունները խորացան 44-օրյա պատերազմի հետ, երբ Երևանի քաղաքապետը որևէ կերպ չաջակցեց իշխանություններին:

Փաշինյանն ու Մարությանը իրենց հարաբերությունների մասին մինչ այս պահը չեն խոսել՝ այդպես էլ չբացատրելով, թե ինչ է տեղի ունեցել մեծ ոգևորությամբ արված հեղափոխությունից հետո: Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից որևէ կերպ դեռ չեն արձագանքել Փաշինյանի և Մարությանի հակասություններին: Սակայն մասնավոր զրույցներում չեն բացառում Հակ Մարությանին անվստահություն հայտնելու և ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանին քաղաքապետ ընտրելու հավանականությունը:

Ուշագրավ է, որ իր հետագա պաշտոնավարման շուրջ տեղի ունեցող թեժ քննարկումների ֆոնին Հայկ Մարությանն ակտիվացել է․ նա հենց ընտրությունների հաջորդ օրվանից անօրինական շինությունների ապամոնտաժման լայնածավալ գործընթաց է սկսել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կարդացե՛ք նաև

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *