Քրիստոնյա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Երեկ ռևանշիստները նորընտիր խորհրդարանի կյանքը սահմանեցին մեկուկես տարի. դա չի նշանակում,թե խորհրդարանը կունենա անպայման մեկուկես տարի կյանք,բայց դա նշանակում է,որ Երկրի կյանքը ապակայունացվելու և ապականվելու է այդքան ու + տարիներ.
դա նշանակում է,որ մենք կունենանք ոչ թե գործող ու արդյունավետ խորհրդարան,այլ կոնֆրոնտացիոն/առճակատող քաղաքական կառույց:

Նոր խորհրդարանն ունի երկու բևեռ,որից մեկը կտրականապես չի ընդունում ամենակարող ժողովրդի գերիշխան կամքը և առաջնորդվում է բացառապես ռևանֆաշիզմի նկրտումներով, հեղաշրջման անշեղ մոլուցքով: Խորհրդարանը չունի շանթարգել-հավասարակշռող ԿԵՆՏՐՈՆ:
Դա նշանակում է պրոգրեսի/առաջընթացի ուժերի կոնսոլիդացիա ու համագործակցություն,անսակարկ նվիրում դեմոկրատիային/ժողովրդավարությանը: Դա Դա նշանակում է նաև երտասարդ ու ավյունով լեցուն կուսակցությունների աճ ու զարգացում ՝ հանուն երկրի արմատական ու անշրջելի ռեֆորմների :

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունն որպես հեղափոխության ծնունդ ու պետականակերտ ու ազգային-պետական շահի կազմակերպություն,վերսկսել է կուսակցության շարքերի համալրումն ու կուսակցական եռուն կյանքը որպես աջ-կենտրոնի ժողովրդական կազմակերպության: Անդամագրվե’ք ՔԺԿ-ին, օժանդակե’ք նրա կայացմանը: ՔԺԿ Նախագահ Լևոն Ղ.Շիրինյան:
Երևան. 30.06.21:

Լևոն Շիրինյանի գրառումը դիտեք ստորև՝

Կարդացե՛ք Նաև

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *